ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է սթրեսը քայքայում առողջությունը

11.03.2018 15:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է սթրեսը քայքայում առողջությունը

Այն մասին, որ սթրեսը վնասակար է առողջության համար, հավանաբար բոլորն են լսել։ Բայց քչերն են հասկանում, թե ինչ մեխանիզմներով է սթրեսն ազդում մարդու օրգանիզմի վրա։

Ինչո՞ւ է պետք օրական գոնե մեկ ձու ուտել

Սթրեսը, ինչպես հայտնի է, բարձրացնում է լեցուն բջիջների ակտիվության հետ ասոցացվող որոշակի հիվանդությունների առաջացման կամ սրման հավանականությունը։ Այդ հիվանդություններից են օրինակ ալերգիան, ասթման, գրգռված աղիների համախտանիշը եւ այլն։ Չնայած լեցուն բջիջների ռեակցիան սթրեսին հաստատված փաստ է, բայցեւայնպես, դեռ ուսումնասիրված չէ այն որոշակի մեխանիզմը, որն առաջացնում է նման պատասխան։

Michigan State University համալսարանի գիտնականները նոր տվյալներ են ստացել այն մասին, թե սթրեսի հատկապես որ տեսակներն են ազդում լեցուն բջիջների վրա, ու ինչպես կարող են դրանք առաջացնել ակտիվ ռեակցիա, ի վերջո՝ դառնալով ծանր հիվանդությունների պատճառ։ Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ CRF1 (Corticotropin-releasing hormone receptor 1) ռեցեպտորը կարող է ազդանշաններ ուղարկել լեցուն բջիջներին ու ազդել դրանց ակտիվության վրա։

Իրենց հետազոտության շրջանակում գիտնականները համեմատել են սթրեսային երկու տարբեր տեսակների՝ հոգեբանական ու ալերգիկ վիճակների ազդեցության տակ մկների գիստամինային ռեակցիան։ Մկների մի խումբն ուներ CRF1 ռեցեպտորների նորմալ քանակ լեցուն բջիջներում, իսկ մյուս խումբը՝ արհեստականորեն բուծված մկները, ցածր մակարդակ։

Փորձը ցույց է տվել, որ «նորմալ» մկները, ենթարկվելով սթրեսի, ունեցել են գիստամինի բարձր մակարդակ ու դրան բնորոշ հիվանդությունների հաճախակի դրսեւորումներ, մինչդեռ ռեցեպտորների ավելի քիչ քանակով մկները ունեին գիստամինի ցածր մակարդակ ու ավելի հաճախ էին առողջ մնում։ Բացի դրանից, դրանք սթրեսի երկու տեսակի հանդեպ էլ բարձր կայունություն են դրսեւորել։

CRF1 ռեցեպտորների դեֆիցիտով մկները, որոնք արհեստականորեն են ենթարկվել ալերգիկ սթրեսի, 54 տոկոսով ավելի հազվադեպ էին հիվանդանում, քան «նորմալ» մկները, իսկ հոգեբանական սթրեսի դեպքում դրանց հիվանդացությունը 63 տոկոսով էր ցածր։ Սա խոսում է այն մասին, որ նման ռեցեպտորները կարեւոր դեր են կատարում որոշ հիվանդությունների զարգացման մեջ, որոնց պատճառը սթրեսային տարբեր գործոններն են։

Գիտնականների խոսքով՝ այդ հետազոտության արդյունքները կարող են արմատապես փոխել ասթմայի, էկզեմայի ու այլ դերմատիտների, նաեւ գաստրիտի որոշ տեսակների, բրոնխիտի ու գրգռված աղիների համախտանիշի նման տարածված հիվանդությունների բուժման միջոցները։ Գիտնականները կարծում են, որ պետք է կենտրոնանալ լեցուն բջիջների ռեցեպտորների վրա՝ այդ հիվանդություններից տառապող մարդկանց բուժելու ու նրանց կյանքի որակը լավացնելու համար։

Ինչպե՞ս պետք է սնվեն երիկամային հիվանդություններով մարդիկ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА