ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես իդեալական դառնալ սեփական տղամարդու համար

11.03.2018 15:28 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպես իդեալական դառնալ սեփական տղամարդու համար

Խնամված աղջիկը ենթադրաբար ավելի հաջողակ է հարաբերություններ կառուցելու գործում, այդ պատճառով սեփական տղամարդու համար իդեալական դառնալու ուղղությամբ առաջին քայլը սեփական կերպարի վրա ինտենսիվ աշխատելն է: Դա բոլորովին չի նշանակում, թե անհրաժեշտ է տոննաներով դիմահարդարում անել եւ դուրս չգալ գեղեցկության սրահներից: Մեջբերում իմ սիրած հեղինակներից մեկից. «Եթե աղջիկը գեղեցիկ մաշկ եւ մազեր ունի, ուրեմն արդեն ինչ-որ բանի հասել է կյանքում»:

Ինչն է ստիպում տղամարդուն սիրահարվել

Իդեալական աղջիկն իր տղամարդուց մի քիչ ավելի հիմար է, դա փաստ է (որը, ի դեպ, տղամարդիկ են հորինել): Թող որ այդպես լինի: Թույլ տուր, որ նա շարունակի իր մտավոր գերազանցության պատրանքն ունենալ, իհարկե` ոչ ի վնաս քո համբավի: Իմաստուն կինը հիմար կինն է: Այդպիսին է մեր փիլիսոփայությունը: 

Ինչ էլ լինի, հարգիր սեփական տղամարդուն: Չարժե ուղղակիորեն մատնանշել նրա թերությունները, մանավանդ` դրանք քննարկել ընկերուհիների հետ: Նա քո ընտրությունն է եւ դու պիտի գնահատես նրան եւ առիթ չտաս կասկածելու քո զգացմունքներին: Սեքսուալ կարճ կիսաշրջազգեստի տեսքով խանդի թեթեւակի առիթը հաշիվ չէ: Հարգիր նաեւ նրա հոբբիները: Երբ նա հերթական անգամ պատրաստվում է մարզումների մեկնել, հիստերիկա մի սարքիր, որ սիրելին քեզ քիչ ժամանակ է հատկացնում, դու էլ նրա հետ գնա: Որպես գաղտնիք ասեմ (ինձ վրա եմ փորձել), որ բռնցքամարտի մարզումն ավելի շատ կալորիաներ է այրում, քան ցանկացած ֆիթնեսը: Գումարած` միասին երեկո անցկացնելու հրաշալի առիթ է:  

«Սղոց» մի եղիր: Գիտե՞ս, թե տղամարդկանց մեծամանությունը ինչ է ստիպված լինում ամեն օր լսել իր կեսերից, ոտքը շեմքից հազիվ ներս դրած: Որ քիչ փող է վաստակում, որ գուլպաներն էլի այս ու այն կողմ է նետել, որ դարձյալ նրա բջջայինի ռինգթոնն է միացել ու ընդհանրապես այդ սվիտրով հիմարի տեսք ունի:  Ուրեմն նրա համար նորմալ սվիտր ընտրիր: Սենյակում բասկետբոլի զամբյուղի նման մի բան կախիր (միայն թե պաշտպանական ցանցով), թող գուլպաներն այնտեղ նետի, գոնե նույն տեղում կլինի, իսկ ռինգթոնը… այնպիսի մանրուք է:   Ի վերջո քո ընկերը/ամուսինը եւս հիացած չէ ձեր ընդհանուր համակարգչի աշխատանքային սեղանին հերթական  «վանիլից», բայց նա իր պահանջները չի բարձրաձայնում:  

Սկզբունքորեն տղամարդու համար իդեալական աղջկա ամբողջ ցուցակը կարող է ձեւակերպվել երեք բառով. գեղեցիկ է, ճաշ է եփում, լռում է: Հա, քիչ էր մնում` մոռանայի. նա հոյակապ է սեքսում, այ հիմա արդեն վերջ: Իսկ եթե շատ բծախնդիր է, նրան մի ասացվածք հիշեցրու. իդեալ ես ուզում, համապատասխանիր դրան:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА