ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ազատվել միգրենից հիմալայան աղի օգնությամբ

10.03.2018 22:41 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպես ազատվել միգրենից հիմալայան աղի օգնությամբ

Միգրենը կարող է ուժեղ ցավեր առաջացնել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն էապես ազդում է կյանքի որակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ դեղամիջոցները չեն տալիս ցանկալի արդյունքը: Կայքի հաղորդմամբ՝ միգրենից ազատվելու գործում կարող է օգնել հիմալայան աղը:

Գևորգ Կոստանյանի եղբայրը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Աղի այս տեսակը հարուստ է հանքանյութերով, բազմաթիվ էլեմենտներով, որոնք օգտակար են օրգանիզմին: Այս միջոցը կօգնի թեթևացնել միգրենի ցավերը, հավասարակշռել թթվահիմնային հավասարակշռությունը, ամրացնել նյարդային համակարգը:

Կիտրոնի հյութը քամեք, ավելացրեք 2 թեյի գդալ հիմալայան աղ: Լավ խառնեք: Խառնուրդը լցրեք մեծ տարայի մեջ, մի բաժակ ջուր ավելացրեք, խմեք հյութը: Համը հաճելի չէ, բայց որոշ ժամանակ անց կզգաք արդյունքը:

Ուշադրություն: Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ չպետք է օգտագործեն այս միջոցը: Հիշեք, որ ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը: Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА