ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս է ծննդյան ժամն ազդում ճակատագրի վրա

11.03.2018 10:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս է ծննդյան ժամն ազդում ճակատագրի վրա

24։00-02։00. Մերկուրի մոլորակ

Օրվա այդ ժամանակահատվածում ծնվածները հետաքրքրասեր են։ Այդ հատկանիշը հաճախ օգնում է հաղթահարել բարդ խնդիրներն աշխատավայրում ու ուսման ընթացքում, բայց եւ բավականին փչացնում է շրջապատի կյանքը։ Ժամը 12-ից մինչեւ գիշերվա 2-ը ծնվածներն իրենց հետաքրքրասիրության պատճառով կարող են փչացնել հարաբերությունները մտերիմների հետ, բայց իրենց անմիջականության ու ակտիվության շնորհիվ կարողանում են շտկել իրենց առաջացրած տհաճ տպավորությունը։

Այսօր Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է. նախագահը 65-ամյակը կտոնի ընտանեկան միջավայրում

02։00-04։00.  Վեներա մոլորակ 

Նումերոլոգները հակված են համարել, որ այդ ժամանակահատվածում ծնված մարդկանց բնորոշ է ավելորդ աշխատասիրությունը։ Այս մարդիկ կանգ չեն առնում դժվարությունների առաջ, ու եթե որեւէ նպատակ են դնում, հասնում են դրան նույնիսկ սեփական առողջության գնով։ Անձնական հարաբերություններում նույնպես սովոր են հասնել իրենց նպատակին, ու նրանց ընտրած զուգընկերները, եզակի բացառություններով, մշտապես ենթարկվում են նրանց ազդեցությանը։ Սակայն սեփականատիրական ընդգծված զգացողությունը հաճախ է խանգարում ստեղծել ամուր զույգ, քանի որ այդ մարդիկ սիրում են ամեն ինչ յուրովի անել ու հիմնականում հակված չեն փոխջիզումների։

04։00-06։00. Մարս մոլորակ

Մարսը այդ ժամանակահատվածում ծնված մարդկանց օժտում է ուժեղ կամքով։ Նրանք միշտ ձգտում են ստանձնել առաջնորդի դեր ու չեն հանդուրժում իրենց ազատության անգամ փոքր սահմանափակումներ։ Այս մարդիկ միշտ ունեն հստակ նպատակ, որին ձգտում են, անտեսելով դժվարությունը։

Նրանց շիտակությունը հաճախ է խանգարում նրանց անձնական հարաբերություններում, քանի որ Մարսի մարդիկ սովոր են ամբողջ ճշմարտությունը երեսին ասել։

06:00 -08:00. Նեպտուն մոլորակ

Այս առավոտյան ժամերին ծնվածներն աչքի են ընկնում նուրբ խառնվածքով։ Նրանք զգայուն ու խոցելի են, հաճախ՝ ինքնամփոփ են ու ինքնաքննադատությամբ են հրապուրվում։ Նեպտունը մարդկանց օժտում է հարուստ երեւակայությամբ, որի ետեւում նրանք թաքնվում են դաժան աշխարհից։ Լինելով ստեղծագործող մարդիկ՝ նրանք հաճախ են հաջողության հասնում արվեստում, բայց նրանց համար դժվար է ընտանիք ստեղծել այն հորինված իդեալների պատճառով, որոնք սաստիկ տարբերվում են իրականությունից։

08:00 -10:00. Ուրան մոլորակ

Ուրանի հովանու ներքո ծնվածների առանձնահատկությունն է շրջապատին օգնելու պատրաստակամությունը։ Նրանք խարիզմատիկ են, մարդիկ հաճախ են խորհուրդ հարցնում նրանցից։ Նման մարդիկ անփոխարինելի են հասարակության մեջ, միշտ պատրաստ են լսել ու օգնել։ Կարո ղ են հրաշալի ուսուցիչներ լինել։

10:00 -12:00. Սատուրն մոլորակ

Սատուրնի ազդեցության տակ հաճախ են ծնվում իսկական քաղաքական ու հասարակական գործիչներ ։ Նրանք ունեն վճռական բնավորություն ու ուժեղ կամք, հակված չեն չկշռադատված արարքների ու չափավոր են ամեն ինչում։ կյանքի ուղով, նվաճելով իրենց վարկանիշն ու հեղինակությունը։ Սատուրնի հովանո ներքո ծնվածները դժվար թե ներեն իրենց վիրավորողին ու կարող են ամբողջ բարկությունը թափել նրա վրա, ով կտրում է նրանց ճանապահը։ Անձնական կյանքում նրանք բռնապետական հակումներ ունեն, սակայն, այդ ամենով հանդերձ,ուշադիր ու հոգատար զուգընկերներ են։

Առաջիկա 6 շաբաթվա ընթացքում Մարսը կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա

12:00 -14:00. Յուպիտեր մոլորակ

Յուպիտերն ազդում է մարդկանց բնավորության վրա՝ նրանց դրդելով նոր զգացմուքների ու տպավորությունների մշտական որոնման։ Նրանք հեշտությամբ են լեզու գտնում մարդկանց հետ ու ունեն ծանոթների մեծ շրջապատ։ Յուպիտերի մարդիկ մշտական շարժման մեջ են, նրանց չի վախեցնում ու չի կանգնեցնում «անկումը»։ Նրանք համառությամբ ձգտում են առաջ, չսահմանափակվելով ձեռք բերածով։

14:00 - 16:00. Պլուտոն մոլորակ

Այդ ժամանակահատվածում ծնվածները հաճախ անհագուրդ են ու շատ ակտիվ։ Միշտ ձգտում են հասնել դրված նպատակներին։ Նրանց չեն կանգնեցնում անհաջողությունները, նրանք չեն վախենում սեփական սխալներ գործելուց։ Սակայն Պլուտոնի մարդիկ հաճախ են իրենք իրենց փակուղի տանում՝ զրկելով իրենց նահանջելու հնարավորությունից։ Երիտասարդ տարիքում նրանք չունեն բավարար զսպվածություն ու ռացիոնալ մոտեցում, որը թույլ կտար նրանց ցանկալի նպատակներին ավելի ողջամիտ ձեւով հասնել ։

16:00 - 18:00. Վեներա մոլորակ

Վեներան երեկոյան ժամերին ծնվածներին օժտում է զգայունությամբ, քնքշությամբ ու նրբանկատությամբ։ Այդ մարդիկ ունակ են հարթել ցանկացած կոնֆլիկտային իրավիճակներ, ռոմանտիկ են ու հակված են կատարելության ամեն ինչում։ Հաճախ իրենց կյանքի գլխավոր նպատակն են ընտրում իսկական սեր գտնելու ձգտումը, բայց այս ճանապարհին նրանց սպասում են հաճախակի հաիսթափություններ։

18:00 -20:00. Մերկուրի մոլորակ

Մերկուրիի ազդեցության տակ ծնված մարդիկ աչքի են ընկնում տոկունությամբ։ Նրանք պատրաստ են գնալ մինչեւ վերջ, անկախ բոլոր դժվարություններից։ Սակայն ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնելը նրանց հաճախ է խանգարում վայելել կյանքը։ Նրանք ձգտում են լուծել իրենց ծանոթների խնդիրները՝ մոռանալով սեփական առաջնահերթությունների ու անձնական կյանքի մասին ։

20:00 -22:00. մոլորակ Արեգակ

Արեւը մարդկանց օժտում է ուշադրության կենտրոնում լինելու ցանկությամբ։ Նրանք բառացիորեն հիանում են սեփական կարեւորությամբ ու հաճախ սիրում են, երբ իրենց շողոքորթում են. Ռոմանտիկ էությունն ու նոր զգացմունքների ձգտումը թույլ է տալիս Արեւի մարդկանց հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ ու զբաղվել հրապարակային գործունեությամբ, հասնելով բարձունքների արվեստի կամ քաղաքականության ոլորտում։

22:00 - 24:00. Լուսին մոլորակ

Լուսնի մարդիկ փիլիսոփաներ են, որոնք ձգտում են հասնել ներքին ներդաշնակության։ Նրանք հաճախ են անվրդով ու անվարան թվում, բավականին պասիվ են ու այդ կապակցությամբ ուշ են հասնում դիրքի ու պաշտոնի։ Կայունությունն ու չափավորությունն օգնում է նրանց առանց ավելորդ շտապողականության դասավորել կյանքը, ստեղծել ամուր ընտանիք ու արդեն հասուն տարիքում ապահովել ֆինանսապես անկախ ու բարեկեցիկ կյանք։

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА