ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դպրոցական տարիներից սիրել եմ համազգեստը․ ՀՀ նախագահի կողմից Երախտագիտության մեդալի արժանացած Ոստիկանության փոխգնդապետ

10.03.2018 15:21 ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դպրոցական տարիներից սիրել եմ համազգեստը․ ՀՀ նախագահի կողմից Երախտագիտության մեդալի արժանացած Ոստիկանության փոխգնդապետ

<<Իրավունքի >> զրուցակիցն է Կանանց տոնին ընդառաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝  բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով պարգեւատրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Տավուշի պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ ԱՆՅՈՒՏԱ ԱՎԱԼՅԱՆԸ։ Ինչպե՞ս է փոխգնդապետը համատեղում ընտանիքն ու աշխատանքը, որոնք են ըստ նրա կին ոստիկանին բնորոշ երեք կարեւոր հատկանիշները, այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցեցինք տիկին Ավալյանի հետ։

«Հայ-ռուսական բարեկամության հիմքում հոգևոր-մշակութային ամուր կապերն են». Հայաստանում ՌԴ դեսպան

Քանի՞ տարի է, որ աշխատում եք ոստիկանական համակարգում:

-Արդեն 21 տարի է, ինչ աշխատում եմ ոստիկանության համակարգում:

-Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք հենց ոստիկանի մասնագիտությունը, որոնք ե՞ն կին ոստիկան լինելու դժվարություններն ու առավելությունները: 

-Ճիշտն ասած դպրոցական տարիներից սիրել եմ համազգեստը և միշտ հարգանքով եմ վերաբերվել համազգեստով մարդկանց: Այն սովորաբար զգաստացնում և պարտավորեցնում է: Իհարկե, դժվարությունները շատ են, հատկապես երբ համատեղում ես ընտանիքը և աշխատանքը, փորձում անթերի լինել աշխատանքում և գտնել բավարար ժամանակ երեխաների համար, լինել ընտանիքի մայր և միաժամանակ աշխատակազմի ղեկավար: Սակայն դրանք հաճելի դժվարություններ են, որոնք նույնիսկ մոտիվացնում են: Իսկ համազգեստով կինը ինձ համար գեղեցիկ է:

- Տարածված կարծիք կա, որ կին ոստիկանի ճանապարհը շատ ավելի հարթ է, քան տղամարդ ոստիկաններինը` այդպե՞ս է:

- Կարծիքները և մոտեցումները շատ են, սակայն ուզում եմ վստահեցնել, որ յուրաքանչյուրն ինքն է հարթում իր ճանապարհը, և սեռն այստեղ կապ չունի: Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանին՝ ինձ այսպիսի բարձր պատվի արժանացնելու համար։

Հ․Գ ՀՀ Ոստիկանության փոխգնդապետի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա տպագիր համարում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА