ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կաղամբի գողության մեջ է մեղադրել ու բահով ծեծել

10.03.2018 13:12 ԻՐԱՎՈՒՆՔ
Կաղամբի գողության մեջ է մեղադրել ու բահով ծեծել

Արարատի մարզում երկու տղամարդկանց միջև վիճաբանություն է ծագել: Պատճառը եղել է այն, որ նրանից մեկը մյուսին մեղադրել է իր հողամասից կաղամբ գողանալու մեջ:

Վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը. Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ

Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 13-ին: Արտակ Ստեփանյանը գնացել է Արարատի մարզի Արբաթ գյուղում գտնվող իր հողատարածք, որտեղ կաղամբ է աճեցնում և հարևանությամբ նկատել է նույն մարզի Արևաշատ գյուղի բնակիչ, 51-ամյա Գասպար Մելիքյանին:

Ստեփանյանն սկսել է Գասպարին մեղադրել, թե իր հողատարածքից կաղամբ է գողացել, արդյունքում տղամարդկանց միջև վճաբանություն է ծագել և Արտակ Ստեփանյանն այդ պահին ձեռքին եղած բահով հարվածներ է հասցրել Գասպարին:

Բահով Գասպարի դեմքին, ուսին և մարմնի այլ հատվածնեին հարվածելուց հետո Արտակը շարունակել Գասպարին ծեծել ձեռքերով՝ ինչի հետևանքով Գասպարին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Արտակ Ստեփանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է հայտնվել:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА