ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մայր իմ սուրբ ու բարի» երգը՝ երգչուհի Նանայի մեկնաբանությամբ (Պրեմիերա)

09.03.2018 23:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Մայր իմ սուրբ ու բարի» երգը՝ երգչուհի Նանայի մեկնաբանությամբ (Պրեմիերա)

Կանանց միամսյակի առթիվ երգչուհի ՆԱՆԱՆ հանրության դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված հանրահայտ «Մայր իմ սուրբ ու բարի» երգի հիման վրա: Նշենք, որ տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Վիլյամ Վարդանյանն է:

«Կարգապահական հանձնաժողովը ոչ թե պատժում, այլ հնարավորություն է ընձեռում…»

Ի դեպ, համացանցում երգչուհին տեսահոլովակին կից նաեւ իր բարեմաղթանքն է հղել՝ մասնավորապես նշելով. «Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ ցանկանում եմ, որ գարնան պես միշտ ծաղկեք, սիրեք ու սիրված լինեք: Սիրում եմ Ձեզ անչափ: Սիրով Ձեր Նանա»:

Ի դեպ, հիշեցնենք, որ մորը նվիրված երգերը Նանային միշտ հաջողություն են բերում: Դեռեւս տարիներ առաջ երգչուհին հանրությանը հայտնի դարձավ հենց իր առաջին՝ այսօր վաղուց արդեն հայտնի «Իմ անուշ մայրիկ» երգով: Մի առիթով Նանան անդրադառնալով այս երգին՝ նշել է. «Այս երգը դարձավ իմ այցետոմսը եւ ես սկսեցի մենահամերգներ ունենալ ամբողջ Հայաստանով, ապա նաեւ Հայաստանից դուրս»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА