ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

09.03.2018 23:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԹՐԱՄՓ ԲՌՆԱԲԱՐ (ՊՈՌՆՈԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԹՐԱՄՓԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՄՆ-ի Պետդեպից հայտնում են, որ պոռնոդերասանուհու նկատմամբ իրենց նախագահի տարած հաղթանակը առաջինը չէր, քանի որ առաջին հաղթանակը նա իրագործել էր տարիներ առաջ նրա անկողնում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ(ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆԱԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ էդվարդ Նալբանդյանի` Ալիկ Արզումանյանին Ռուսաստանում դեսպան չեն նշանակում, քանի որ չի դիմանա, ու նրան վռազ вытрезвитель կտանեն, իսկ Նորվեգիան աչքից հեռու է, ինչ ուզում է, թող անի…

ՄՏՔԻ ԳԱՐՆԱՆՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ (ԲՀԿ ՏԵՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Իվետա Տոնոյանի` Ծառուկյանը քաղաքական գիրքը բացելուց մոռացել է տեղական գրասենյակներ էլ բացել, հիմա նոր ա հիշել:

ՀԵՏՈՂՈՐՄՅԱ (ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼԴԵՂԵՐԻ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾՈՒՄ, ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Դեղագործների միության` կառավարությունը ժողովրդին եղումա, առողջապահության փոխնախարարները` դեղում:

ՆԵՂԱՑԵԼ Ա (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ` «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻԻ» ԿԱՆԱՆՑ ՄԱՐՏԻ 8-Ը ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ «Ջրմուղկոյուղու» նույնիսկ Մարտի 8-ին «Երկիր ծիրանի» ավագանու կանանց կոյուղաջուրը քաղաքապետի հետ նույն առվով չեն հոսում:

ՏՈՆԱԿԱՆ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են` չնայած որ քաղաքապետը չի շնորհավորել «Երկիր ծիրանի» խմբակցության կանանց Մարտի 8-ի կապակցությամբ, բայց, այնուամենայնիվ, նրանց նվիրելու է մարդա մի շիշ «Բյուրեղ» հանքային ջուր:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄԻՆՉԵՎ ԱՌՎՈՎ ՋՈՒՐ ԵԿԱՎ, ԳՈՐՏԻ ԱՉՔԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

ԿԸՀ-ից հայտնում են` Տաճատ Վարդապետյանը պատգամավոր դառնալուն էնքա ա սպասել, որ քսան կիլո նիհարել ա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА