o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԲԱՔՎԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՀԱՐՑՈՒՄ

09.03.2018 21:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵՏՐՈ
ԻՆՉՈՒ Է ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԲԱՔՎԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՀԱՐՑՈՒՄ

Հայ հանրությունը բավականին վրդովվել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի վերջին հեռուստամեկնաբանություններից մեկով, ուր վերջինս փորձում է Բաքվին եւ ընդհանրապես Ադրբեջանի թուրքերին «մաքրել» սումգայիթյան ոճրի համար պատասխանատվությունից` Սումգայիթի կազմակերպումը ներկայացնելով որպես Արեւմուտքի հատուկ ծառայությունների դավադրություն: Սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ հորդորում է չզարմանալ այդ զազրախոսության վրա եւ ներկայացնում է Սումգայիթի շուրջ արվող շահարկումների անատոմիան.

​​​​​​​«Սերժ Սարգսյանն այսօր մերժեց պոպուլիզմին եւ պոպուլիստներին». Վահան Բաբայան

–Սերգեյ Կուրղինյանի ասածների մասով զարմանալ պետք չէ: Ինչ-որ մեկը հարցրե՞լ է, թե նա իրեն հայ համարու՞մ է, թե` ոչ: Մարդը «ԽՍՀՄ 2 նախագիծ» է քարոզում ու ժանրի կանոններով մաքրում է թե խորհրդային Կենտրոնին, թե խորհրդային Բաքվին: Ժանրի կանոններով, ԽՍՀՄ հոգեվարքի շրջանում «մեղավոր էին միայն ու միայն արեւմտյան երկրների հատուկ ծառայությունները», իսկ Մոսկվայում կամ Բաքվում որոշում կայացնողները` լավագույն դեպքում միամիտ, վատագույն դեպքում` անմեղսունակ մարդիկ էին: Կարճ ասած, Կուրղինյանը շրջանառում է թեզը, թե ԽՍՀՄ-ը քանդելու համար Արեւմուտքը Սումգայիթում, հետո Բաքվում սադրանքներ կազմակերպեց, որպեսզի կռվացնի եղբայրական ժողովուրդներին (յանի մինչ այդ պահը ոչ մի խնդիր չէր եղել պատմության ընթացքում, հին հաշիվներ ընդհանրապես չկային) ու քանդի Սովետների երկիրը: Նույն տրամաբանության մեջ, բայց արդեն հակառակ կողմից, մեկն էլ կա, որ իրեն հայ քաղաքական մտքի ռահվիրաներից է համարում ու երդվյալ հակառուս է, (անունը հատուկ չեմ գրում, հավես չկա, նորից դատարան է վազելու) ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույցներում հայտարարում էր, թե Սումգայիթի ու Բաքվի ջարդերը ԿԳԲ-ն է կազմակերպել, որ «կռվացնի եղբայրական ժողովուրդներին» ու պահի տարածաշրջանում իր ազդեցությունը:

Փորձենք հասկանալ: Հակառուսական տարրերը սումգայիթյան ու Բաքվի ջարդերի պատասխանատվությունը փորձում են բարդել Մոսկվայի վրա, իսկ հակաարեւմտյան տարրերը` Վաշինգտոնի ու Լոնդոնի վրա (Թել Ավիվի մասին նույնպես խոսում են): Իսկ արանքում Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկ հայտարարում է, որ դա սադրանք էր` կազմակերպված ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից, մեկ էլ` արտաքին ուժերի (սլաքն ուղղելով Արեւմուտքի դեմ): Եվ, մինչ նեղ անձնական կամ խմբային, գուցե եւ գրանտային հարցեր լուծող հասարակական-քաղաքական ծաղրածուները Սումգայիթի եւ Բաքվի ջարդերն օգտագործում են ինչ-ինչ խաղերի համար, բաքվեցի պրոպագանդիստները փորձում են այդ սոուսի տակ պլստացնել ԱԽՍՀ ղեկավարության պատասխանատվությունը:

Իսկ իրականությունն այն է, որ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, զգալով, որ մոսկովյան իշխանությունն այլեւս գործոն չէ (հավատացեք, պերիֆերիան միշտ շատ լավ է զգում մետրոպոլիայի թուլությունը կամ անզորությունը), որոշեց ահաբեկել Ղարաբաղում եւ Երեւանում ցույցերի դուրս եկած մարդկանց: Ի՞նչպես պետք է ահաբեկեին. թուրքավարի, ուրիշ ձեւ իրենք չեն իմանում: Իրականության ու ճշմարտության համար մեր կռիվը դեռ չի ավարտվել, ավելին` գնալով այդ կռիվը սաստկանալու է: Թեթեւ տարեք ու զինվեք քար համբերությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА