ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանրության կողմից ռադիկալիզմի դրսեւորումն ուղիղ պետության մեղավորությունն է»

09.03.2018 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հանրության կողմից ռադիկալիզմի դրսեւորումն ուղիղ պետության մեղավորությունն է»

Ուկրաինական աջ ծայրահեղականները Արեւմտյան Ուկրաինայի Լվով քաղաքում օրերս պղծել էին խորհրդային զինվորներին նվիրված «Փառքի հուշարձան» հուշահամալիրը: Իսկ այդ գործողություններին հաջորդել է այն, որ Լվովի քաղաքապետարանը որոշում է ընդունել այս գարնանը սկսել հուշահամալիրի ապամոնտաժումը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ուկրաինացի ռազմական փորձագետ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պահուստային գնդապետ ՕԼԵԳ ԺԴԱՆՈՎԻ հետ:

ԱՐԴՅՈՔ ԱՅԴՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ՞ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ. Հայոց Աշխարհ

«ՍԱ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է»

–Պարոն Ժդանով, որքանո՞վ եք ընդունել համարում այն, որ այսօրվա քաղաքական հակասությունները պատճառ են դառնում մեր երկրների ընդհանուր խորհրդային պատմության պղծման:

– Ցավոք, քաղաքական տարաձայնությունները դուրս են գալիս օրենքի շրջանակից: Կարծում եմ` անթույլատրելի են էմոցիաների նման քաղաքական դրսեւորումներն ու ընդհանրապես` այդպիսի պահվածքը: Բայց հանրության կողմից ռադիկալիզմի դրսեւորումն ուղիղ պետության մեղավորությունն է: Սա ազգային գաղափարի քաղաքականության, հանրության դաստիարակության բացակայության արդյունք է:

– Իսկ ի՞նչ կասեք Լվովի քաղաքապետարանի որոշման մասին առ այն, որ պատրաստվում են ապամոնտաժել «Փառքի հուշարձանը»: Չե՞ք կարծում, որ սա կոշտ որոշում է` հաշվի առնելով, որ նույն խորհրդային զինվորների մեջ եղել են բարեկամ հայ եւ այլ ազգի ներկայացուցիչներ:

– Պատմությունը փոխել չի կարելի, բայց հրաժարվել խորհրդային պատմությունը որպես պաշտամունք մեկնաբանելուց, ուղղակի, անհրաժեշտ է: Խորհրդային ժամանակաշրջանի հուշարձանների ապամոնտաժումը, ազգային ազատագրական շարժման հերոսացումը, անկախ հանրապետության համար ազգային անվտանգության հարց է: Հենց այստեղ պետք է դրսեւորվի երկրների մասշտաբով պետության դերը, այլ ոչ թե միայն տեղական մակարդակով: Անհրաժեշտ է որոշել, թե որոնք էին այն պաշտամունքային կողմերը կամ փաստերի խեղաթյուրումը, որոնք չեն համապատասխանում ազգային գաղափարին եւ նոր ընդունել որոշում դրանց ապամոնտաժման: Օրինակ, այն կարելի է տեղափոխել հատուկ նախատեսված վայր, ինչպիսին խորհրդային ժամանակաշրջանի թանգարանը կարող է լինել: Հատկապես, որ դրա նախատիպը գոյություն ունի, որտեղ կա նաեւ Լենինի ապամոնտաժված հուշարձանը: Ի դեպ, այս առումով հիշեցնեմ, որ Հայաստանն առաջիններից էր հետխորհրդային երկրներից, որը հրաժարվեց ԽՍՀՄ-ում գրված Լեռնային Ղարաբաղի պատմությունից:

«ԴԺՎԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

–Ինչպե՞ս կգնահատեք հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների ներկայիս փուլը, հատկապես որ Հայաստանը ընտրելով «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությունը` որոշեց ինտեգրվել ե՛ւ ԵԱՏՄ-ին, ե՛ւ Եվրամիությանը:

– Այսօրվա դրությամբ` Հայաստանը, ինչպես եւ Բելառուսի Հանրապետությունը, որոշակիորեն կախված են Ռուսաստանի Դաշնությունից, ընդ որում` ինչպես ներքին (կապված սակագների), այնպես էլ արտաքին քաղաքական հարցերում (կապված` ԼՂ խնդրի հետ): Եվրաինտեգրումը կկարգավորի Ռուսաստանի քաղաքական հետաքրքրությունը, իսկ մենք դա արդեն անցել ենք: Մենք ստիպված եղանք դուրս գալ բողոքի, երբ ինքներս ցանկացանք լուծել այդ խնդիրները: Դրա համար այսօր դժվար է գնահատել մեր երկրների հարաբերությունները` հաշվի առնելով մեր ներքին քաղաքականության տարավեկտոր լինելը:

Սևանում աճած կապտականաչավուն ջրիմուռները թունավոր են. «Հայոց աշխարհ»

– Պաշտոնական Երեւանն ու Կիեւը միջազգային հարթակներում հաճախ քվեարկում են միմյանց դեմ: Սա հայ-ուկրաինական խորհրդարանական բարեկամական խմբերի բացթողո՞ւմն է, թե՞ տեսնում եք լուծման տարբերակ:

– Լուծում միշտ էլ կա: Իհարկե, դիվանագետները, պատգամավորները եւ պետական պաշտոնյաները ընդամենը մեր երկրների քաղաքական կուրսի կատարողներն են: Բայց եթե մենք ուզում ենք գտնել փոխհարաբերվելու կետեր մեր հարաբերություններում, պետք են ուղիղ բանակցություններ ընթանան խորհրդարանական մակարդակում` առանց երրորդ կողմի մասնակցության:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԷԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽՈՍՈՒՄ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ

–Օրինակ, հեռանկարում տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ Ուկրաինան կընդունի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

– Շատ հնարավոր է, բայց Հայաստանի կողմից 1932-33 թթ.-ին ուկրաինական ժողովրդի սովի տարիները ցեղասպանություն ընդունելուց հետո: Ի դեպ, դա կարող է ծառայել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության անկախության դրսեւորում եւ հիմք ծառայել մեր երկրների միջեւ քաղաքական երկխոսության:

– Այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու «վոյաժներն» Ուկրաինայում: Ինչպե՞ս կգնահատեք նրա քայլերը:

– Համաշխարհային հանրությանը իրական բարեփոխումների պակասի մասին տեղեկացնելու, երկրում պետական կառավարման ոչ ժողովրդավարական համակարգի ստեղծման փորձերի, Ուկրաինայի իշխանությունների կոռուպցիայի մակարդակի մասին բարձրաձայնելու առումով` դրական եմ համարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հիշեցնենք, որ Մոլոտով-Ռիբենթրոփ համաձայնագրի կնքումից հետո` խորհրդային զորքերը գրավեցին այն տարածքները, որոնք այժմ կոչվում են «Արեւմտյան Ուկրաինա» եւ, խլելով դրանք Լեհաստանից` նվիրեցին Ուկրաինային: Իսկ այժմ Ուկրաինան Լվով քաղաքում, որն, ի դեպ, հիմնադրվել է Լեհաստանի հայերի ձեռամբ եւ որը առանց ԽՍՀՄ միջամտության երբեւէ չէր կարող հայտնվել Ուկրաինայի կազմում, ե՛ւ ծայրահեղական աջ կառույցների, ե՛ւ քաղաքային իշխանության որոշումների մակարդակով վերացնում է խորհրդային զորքերի «Փառքի հուշարձանը»:

Քաղավիացիայի նախագահը խնդիրներ ունի հայոց լեզվի հետ. «Հրապարակ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА