ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կինը միշտ երջանիկ կլինի, երբ տղամարդն ընտանիքում է, եւ ոչ թե` արտագնա աշխատանքի»

09.03.2018 12:38 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Կինը միշտ երջանիկ կլինի, երբ տղամարդն ընտանիքում է, եւ ոչ թե` արտագնա աշխատանքի»

Դեռ հեթանոսական ժամանակներից կինը հայերի մոտ համարվում է ընտանիքի հիմքը: Դրա վկայությունն են մեզ հասած բանաստեղծական պատառիկները, լեգենդներն ու պատմական վկայությունները:  Հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ` նախաքրիստոնեական շրջանում հայ կնոջը վերաբերվել են որպես «մայր աղբյուր», «կենսատու», «շունչ եւ կյանք»: 

Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ամերիկահայերից շատերը ներգաղթի մտադրություն ունեն

«ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ԱՆՍԱՀՄԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՌՈՂՋ ՏԵՍՆԵԼԸ»

Իսկ որքանո՞վ է հայ կինն այսօր համապատասխանում իր այդ պատմական կերպարին, պաշտպանվա՞ծ է, ի՞նչն է պակասում լիարժեք երջանիկ լինելու համար: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ հայտնի հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՑ:
- Կինը կլինի հաջողակ, երջանիկ այն ժամանակ, երբ նույնիսկ 60 տարեկանում ստիպված չի լինի միջոցառման գնալու համար հարցնել իր ամուսնուն: Ցավոք, կարծրատիպային մոտեցում կա. ասում ենª էնպես լավ կին էր, տանջված: Իսկ զվարթ կնոջ մասին մտածում են, թե թեթեւ ապրող է: Մեկ այլ կարծրատիպային մոտեցում կա, թե լավագույն մաման զոհ դարձած մաման է... 
Իրականում, սակայն, տղամարդիկ պետք է գիտակցեն, որ եթե ուզում են, որ իրենց կինը միշտ լինի խնամված եւ ժամանակակից, ուրեմն չպետք է այդքան մեծ սոցիալական հոգսերի տակ գցեն իրենց երեխաների մորը եւ թողնեն, որպեսզի իրենք էլ աշխատեն եւ ժամանակին համահունչ շարժվեն: Որովհետեւ աշխարհը առաջ է գնում, կանայք զարգանում են օր օրի, իսկ այն կանայք, ովքեր միայն տնային տնտեսուհու կարգավիճակում են, աստիճանաբար սկսում են այլեւս չհետաքրքրել իրենց տղամարդկանց եւ ներքուստ ապրում են մեծ ողբերգություն: Իրենց մոտ սկսում է գլուխ բարձրացնել այն միտքը, որ նրանք իրենց նվիրել են ընտանիքին, ընտանեկան հոգսերին, բայց արդյունքում` ետ են մնացել ժամանակակից կյանքից եւ որ ամենացավալին է` այլեւս չեն հետաքրքրում իրենց տղամարդկանց, իրենց երեխաների հորը:
Կինը միշտ երջանիկ կլինի, երբ տղամարդն ընտանիքում է եւ ոչ թե` արտագնա աշխատանքի: Կնոջ համար անսահման երջանկություն եւ բերկրանք է երեխաներին առողջ տեսնելը: Բայց այս ամենով հանդերձ, կարեւորն ու առաջնայինն այն է, որ կինը լինի առողջ:

«ԵՐԵԽԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿՈՂ ԿԻՆԸ ԱՌՆՎԱԶՆ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

- Տիկին Ծատուրյան ի՞նչ հոգեբանությամբ են առաջնորդվում այն կանայք, մայրերը, ովքեր զրկում են իրենց երեխաներին ապրելու իրավունքից: Չէ՞ որ վերջին ժամանակներս, ցավոք, նման դեպքերի հաճախակի ենք բախվում:
- Կներեք, բայց խոսել այն կնոջ հոգեբանության մասին, ով զրկում է իր նորածնին կյանքից, սխալ է: Սեփական երեխային կյանքից զրկող կինը առնվազն հոգեբույժի կարիք ունի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА