ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրենց գեղեցկությամբ համաշխարհային պոդիումներ նվաճած հայուհիները

09.03.2018 10:28 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Իրենց գեղեցկությամբ համաշխարհային պոդիումներ նվաճած հայուհիները

Rusarminfo-ն ներկայացնում է իրենց գեղեցկությամբ համաշխարհային պոդիումներ նվաճած հայուհիներին։

Մերի Հակոբյան՝ մոդել, ով 2017 թվականին Իսպանիայում ներկայացրել է Հայաստանը Costa Blanca Fashion week գեղեցկության մրցույթում։ Աղջիկը լավագույնն է ճանաչվել նաև «Լավագույն մարմին» և «լուսանկարվողունակ դեմք» անվանակարգերում։

Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը. Նախագահի շնորհավորանքը

Շուշան Երիցյան՝ «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հաղթող Հայաստանի ներկայացուցիչը։

Քիմ Քարդաշյան՝ ռեալիթի շոուի ամերիկյան աստղ, ֆոտոմոդել։ Instagram-ի ամենահայտնի բլոգերներից մեկը։

Ալիսա Փանիկյան՝ Կանադայի ամենաբարձրահասակ պրոֆեսիոնալ մոդելը. Ալիսայի հասակը 183 սմ է։ Ներկայումս «Avakian» հանրահայտ ոսկերչական տան դեմքն է հանդիսանում։

Ստեֆանի Թենսի՝ հայկական ծագմամբ հոլանդական մոդել, ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 12-ին, Ամստերդամում։ Աղջիկը կրում է հոր ազգանունը՝ Աբգար, սակայն բեմ է դուրս գալիս գերմանա–ինդոնեզացի մոր ազգանունով։ Ստեֆանին մոդելային բիզնեսում է ավելի քան տասը տարի։ Նա հագուստի ընտրման իր սեփական ընկերությունն ունի «My Personal Trend Shopper», նա շարունակում է նկարահանվել բազմաթիվ նորաձև ամսագրերի համար, նաև զբաղվում է բարեգործությամբ։

Ռուբինա Խանզադյան՝ ներքնաշորերի Համաշխարհային բրենդի առաջին հայ մոդելը։ 2017 թվականին հայտարարել է Rubina Dyan սեփական բրենդը բացելու մասին։

Լյուսի Խաչատրյան՝ Հայաստանի ներկայացուցիչը կանանց և տղամարդկանց բոդիբիլդինգի ամենամյա միջազգային մրցույթում։ «Franco Columbu Championship –2017» –ում հաղթել է «Միսս բիկինի» անվանակարգում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА