ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տարածաշրջանի քաղաքական կոնֆլիկտների լուծման բանալին պատմագետների ձեռքում է»

07.03.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Տարածաշրջանի քաղաքական կոնֆլիկտների լուծման բանալին պատմագետների ձեռքում է»

Երեւանում կայացան Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցեցին տեղական եւ ՌԴ-ից ժամանած քաղաքագետներ, պատմաբաններ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ: Ներկաների թվում էր նաեւ Ռուսաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ԺՈՒՐԱՎԼՅՈՎԸ, ում հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու ինչպես Թուրքմենչայի պայմանագրի նշանակության, այնպես էլ մի շարք այլ պատմաքաղաքական հարցերի շուրջ:

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

«ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԵՆ ԱԿՏՈՒԱԼ»

– Սերգեյ Վլադիմիրովիչ, ինչպես գիտեք, Թուրքմենչայի պայմանագիրը բեկումնային նշանակություն ունեցավ Արեւելյան Հայաստանի համար: Այսօր` ժամանակակից աշխարհում, այս պայմանագրին անդրադարձը` ի՞նչ փոփոխություններ կարող է բերել: 

– Թուրքմենչայի պայմանագիրը, իհարկե, այսօր ոչինչ չի կարող փոխել, որովհետեւ այն բոլշեւիկների նախաձեռնությամբ դադարել է գործել 1917 թվականին: Ըստ էության, այն իրավական նշանակություն է ունեցել մինչեւ այդ թվականը, բայց տարածքային փոփոխությունները, որոնք տեղի ունեցան քարտեզի վրա ռուս-պարսկական պատերազմի արդյունքում եւ ամրագրվեցին այս պայմանագրով, հիմա էլ են ակտուալ: Այս պայմանագրով փաստացի ձեւավորվել է Անդրկովկասի ժամանակակից քարտեզը` խոսքը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասին է: Դրա համար, իմ կարծիքով, այն շատ կարեւոր է ժամանակակիցների համար, քանի որ, ինչպես գիտեք, հիմա էլ կա որոշակի լարվածություն եւ, ցավոք, Անդրկովկասի երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Ըստ իս, այս առումով այսօր եթե պատմաբանները կարողանային գալ ընդհանուր հայտարարի եւ խորհուրդ տալ իրենց երկրների ղեկավարությանը ինչ-որ որոշումներ կայացնել, միգուցե, այդ ամենն օգներ քաղաքական գործիչներին կարգավորել հարաբերությունները:

«ՄԻ՞ԹԵ ԲԱՎԱԿԱՆ ՉԷ ԱՐՑԱԽԻ ՕՐԻՆԱԿԸ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՉՍԿՍԵՆ»

–ժամանակ առ ժամանակ հենց ռուս քաղաքական գործիչները բարձրացնում են Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության մասին ընդգծված հակահայկական պայմանագրի չեղարկման հարցը: Վերոնշյալ պայմանագիրը, ինչպես նաեւ Կարսի պայմանագիրը, ի սկզբանե անընդունելի էին Հայաստանի համար« որովհետեւ դրանով բոլշեւիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն` Արարատ լեռով հանդերձ: Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ այս նախաձեռնությունը կյանքի կկոչվի:

– Անկեղծ ասած, դրանով երրբեք չեմ զբաղվել եւ կխուսափեմ խոսել դրա մասին:

– Ի հակադրություն Մոսկվայի պայմանագրի` հաճախ բարձրացվում է Սեւրի հաշտության պայմանագիրն իրականություն դարձնելու հարցը, որի համաձայն` Թուրքիան պարտավորվում էր հայերին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը` 100.000 քառ. կմ մակերեսով: Այն իրատեսական համարո՞ւմ եք:

«էդ որ ասում եք՝ երկրապահը վարկաբեկված է, արդեն մոռացա՞ք մեր փառավոր անցյալը»

– Ինձ թվում է` ընդհանրապես իրատեսական չէ, մի՞թե բավական չէ Արցախի օրինակը, որպեսզի նոր պատերազմներ չսկսեն: Այսօր խնդիրն այն է, թե ինչպես փորձենք նվազեցնել ստեղծված իրավիճակի լարվածությունը: Բայց եթե դրա փոխարեն փորձենք նորից ձեւել քարտեզը, կլինի նոր պատերազմ: Իսկ դա, ըստ իս, ոչ մեկին պետք չէ` բացառությամբ մի քանիսի, որոնք պատերազմական ուղու հարուստ փորձ ունեն եւ պետք է խոսեն այդ դիրքերից:

«ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»

–Անդրադառնանք նաեւ հայ-թուրքական արձանագրություններին, որը Հայաստանն ընդամենն օրեր առաջ չեղյալ հայտարարեց: Ի՞նչ կասեք այս մասին եւ արդյոք տեսնում եք հնարավորություն` հայ-թուրքական հարաբերությունների կայունացման նոր գործընթաց սկսելու:

– Չեմ կարող քաղաքական գործիչների փոխարեն խոսել, բայց կարող եմ պատմագետների տեսանկյունից մեկնաբանել: Ինձ թվում է` պատմագետներն ունեն բացառիկ պոտենցիալ, որովհետեւ գիտելիքներ ունեն տարբեր երկրների պատմությունից, մշակույթից, ավանդույթներից: Եվ այս բացառիկ պոտենցիալը կարելի է ակտիվ ու արդյունավետ օգտագործել, որպեսզի կոնֆլիկտային իրավիճակներին լուծում տրվի: Ինչ-որ կերպ կարելի է գտնել խաղաղարար ուղիներ, որպեսզի երկրների միջեւ կարգավորվեն հարաբերությունները: Այս իրավիճակը վնասակար է բոլորի` ողջ աշխարհի համար: Դրա համար կարծում եմ` եթե ոչ թե քաղաքական գործիչները, այլ պրոֆեսիոնալ պատմաբանները փորձեին քննարկել ինչ-որ բանալի հարցեր, այդ թվում` Թուրքմենչայի պայմանագիրը, նրանց տված խորհուրդների շնորհիվ կարող է քաղաքական լարվածությունը նվազեցվել:

– Նկատի ունեք հայ-թուրքակա՞ն հարաբերությունները...

– Սա վերաբերում է ե՛ւ հայ-թուրքական, ե՛ւ հայ-ադրբեջանական, ե՛ւ վրաց-ռուսական հարաբերություններին, ե՛ւ շատ այլ երեւույթների: Իրականում այս տարածաշրջանի ժամանակակից քաղաքական կոնֆլիկտների թնջուկի լուծումը պետք է փնտրել պատմության եւ մշակույթի մեջ: Այնպես որ, տարածաշրջանի քաղաքական կոնֆլիկտների լուծման բանալին պատմագետների ձեռքում է:

«ՊԵՏՔ Է ՆՍՏԵԼ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ»

–Կարծում եք` մեր հարեւան երկրներում կգտնվե՞ն անկախ պատմագետներ, որոնք կարող են գործել` առանց իրենց պետության ղեկավարության ճնշումների:

ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին. թեժ բանավեճ ազատամարտիկների միջեւ

– Խնդիրը հենց այն է, որ պատմագետները շատ խիստ կախվածություն ունեն, բայց այստեղ գոյություն ունի երկու ուղղություն` մի կողմից հասկանալի է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո` նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում սկսեցին ստեղծվել ազգային պատմություններ, այդ թվում` Հայաստանում, Ադրբեջանում եւ մյուս երկրներում, բայց վաղ թե ուշ այն դուրս է գալու ազգային պատմություն լինելուց, եւ սկսելու են հասկանալ, որ իրենք մաս են կազմում համաշխարհային պատմության: Հենց դա տեղի ունենա, այդ պահին հարց կառաջանա` ինչպե՞ս ինտերգրվել միջազգային գիտության մեջ: Երբ այդ պահանջը զգան` ինտեգրվելու, ուզեն թե չուզեն պետք է մաս կազմեն միջազգային գիտության: Դրա համար էլ ասում եմ` պետք է նստել սեղանի շուրջ եւ պայմանավորվել:

– Հնարավո՞ր է նստել մի սեղանի շուրջ եւ պայմանավորվել, երբ, օրինակ, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հոխորտում է, թե «վերադարձնելու է» ոչ միայն Ստեփանակերտը, այլ նաեւ Երեւանը:

– Չգիտեմ` նա ինչ կոնտեքստում է դա ասել, եւ երբ է արվել այդ հայտարարությունը, բայց կարող եմ ենթադրել, որ այն կապված է եղել քաղաքական ընտրություններով, որպեսզի իր քաղաքական դիրքն ամրապնդի եւ տպավորություն թողնի ադրբեջանական սփյուռքի ու աշխարհի վրա: Սա, կարծում եմ, քաղաքական հարց է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА