ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.03.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հարգելի ընթերցողներ, չզարմանաք` երբ ձեր երեխան առաջին անգամ գործ է ունենում ՖԵՅՍԲՈՒՔԻ հետ, նրա հետ նույնքան լրջորեն աշխատանք տարեք, ինչպես կտանեիք այն դեպքում, եթե նա պետք է միայնակ անցներ որեւէ վատահամբավ թաղամասով: Ինչքան էլ զարմանալի լինի, Ֆեյսբուքը մարտի 4-ին օգտատերերի շչրջանում հարցում էր անցկացրել, թե արդյոք սոցցանցը պետք է մանկապիղծներին թույլ տա 14 տարեկան երեխաներից սեքսուալ բնույթի լուսանկարներ խնդրել: Ճիշտ է, այնուհետ Ֆեյսբուքը պաշտոնապես խոստովանել է, որ սխալ է թույլ տվել, եւ ներողություն է խնդրել, սակայն այդ զարմանալի ներողությունը շատ է նման նրան, որ չարամիտ խուլիգանություն կատարողը այնուհետ փորձում է ներողությունով պրծնել:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն սա դեռ ամբողջը չէ: Մեր հայրենակիցները վրդովվում են, որ այդ սոցցանցը զարմանալիորեն դարձել է հույժ ադրբեջանասեր: Դրա առնչությամբ տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ խորհուրդ է տալիս. «Ադրբեջանցիների հետ Ֆեյսում գրվելով` խուսափեք «ա զ ռ ե» տառեր պարունակող չորստառանոց բառից: Ֆեյսի ֆիլտրերն ավտոմատ բռնացնում են ու բլոկում` էդ բառը կիրառելու համար, նույնիսկ` մեկնաբանություններում: Վատը էն ա, որ նույնիսկ մի քանի տարվա մեկնաբանություններում են ռոբոտները փնտրում: Եթե հիշում եք, որտեղ եք նման մեկնաբանություն թողել, ինչը գրեթե անհնարին ա, բայց եթե հա, գտեք ու ջնջեք: Նույնը վերաբերում է այլ ազգերի վերաբերյալ նվաստացնող մականուններին: Էս վերջին ամսվա մեջ մենակ ես տասնյակ զոհերի գիտեմ` հենց սրա պատճառով: Իսկ եթե բլոկ քցեց, նորը գերադասելի ա չբացել, սպասեք, թող արգելանքի տակից դուրս գաք»: Բայց, ճիշտն ասած, կարծում ենք` ավելի լավ կլինի ժամանակ չծախսել համացանցում Կովկասի թուրքերի, կամ, ինչպես կասեր արցախցին` թորքերի հետ շփումների վրա: Ախր, ավելի հեշտ է պատին բան հասկացնել, քան սրանց:

Այն բանից հետո, որ Երեւանի ավագանու նիստում ճղճղան Զարուհի Փոստանջյանի կադրերը կոյուղաբույր խուլիգանություն արեցին, մայրաքաղաքի քաղաքապետարանում զարմանալիորեն ոչ թե կարգի են բերում շենքի անվտանգության ծառայությունը, այլ սահմանափակումներ ստեղծում լրագրողների համար: Այդ գործընթացով զարմանալիորեն բանը հասնում է անեկդոտիկ իրավիճակի: Քաղաքապետարանից Ա1+-ի ղեկավար ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նամակ էր եկել, ուր նրա լրագրողին ու օպերատորին մեղադրել էին «Զանգվածային լրագրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի խախտման մեջ ու խնդրում` ոչ ավել, ոչ պակաս «տեղեկացնել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել լրագրող Սուսաննա Պողոսյանի եւ օպերատոր Բագրատ Սարոյանի նկատմամբ վերը նշված օրենքի պահանջը խախտելու համար»: Անշուշտ, ուրախ ենք, որ Ա1+-ի մեր գործընկերները մի քանի րոպե լիաթոք ծիծաղելու առիթ են ունեցել, բայց, այնուամենայնիվ, զարմանալով պետք է հիշեցնեմ քաղաքային իշխանական մարմնի ներկայացուցիչներին` հարգելիներս, իշխող կուսակցության անունը ՀՀԿ է, ոչ թե ՀԿԿ, համ էլ դուք Երեւանի քաղաքապետարան եք, այլ ոչ թե ՀԿԿ Երեւանի քաղկոմ: Այդ որտեղի՞ց եք ծանոթացել այդ ոճին, որի մասին 30 տարի է բոլորը մոռացել են:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА