ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՆՐԻԿ ԻՆՏՐԻԳՆԵՐ` ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ

06.03.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆՐԻԿ ԻՆՏՐԻԳՆԵՐ` ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ

Ինչպես եւ սպասվում էր, Գագիկ Հարությունյանը ստանձնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, թեեւ դրանում ոչ մի նորություն չկար, պարզապես այդ մարմնի առաջին նիստը գումարվեց: Բայց Գագիկ Հարությունյանի հետ կապված է այն պատմությունը, որ «Ելք» խմբակցությունից ԱԺ-ում նրան դեմ էին քվեարկել ընդամենը երկու հոգի, թեեւ ամբողջ խմբակցությունով էին երդվում-պատռվում, որ դեմ են քվեարկելու:

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԸ

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՐԿԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի ընտրության վերաբերյալ ստեղծված անհարմար վիճակից  Նիկոլ Փաշինյանը փորձեց դուրս գալ` կեղծիքի մասին սին աղմկոտ հայտարարություն անելով: Բնականաբար, դա բոլորի քմծիծաղն առաջացրեց, քանզի ակնհայտ էր, որ «Ելքը» ավելի շուտ պետք է իր ներսում «դավաճան» փնտրի: Բայց, այնուամենայնիվ, նույն Նիկոլը խոստովանեց, որ դաշինքում տարաձայնություններ կան: Անդրադառնալով «Ելք»-ում առկա տարաձայնությունների մասին խոսակցություններին` նա ասաց. «Եթե իշխանության մեջ են տարաձայնությունները, ասում են` լավ, բենզինի շուկայի 20 տոկոսը կտանք, լավ կլինի, այսինքն` առեւտուր են անում, պարզ ա, որ ընդդիմության ներսում ո՛չ փող կա, ո՛չ էլ` առեւտուր: Ընդդիմության դաշտում մարդիկ սովորաբար պրինցիպիալ են: «Ելք» դաշինքը երեք քաղաքական ուժերից է կազմված, ես հույս ունեմ, որ կգանք համատեղ որոշման, եթե չգանք հանկարծ համատեղ որոշման, ուժերից յուրաքանչյուրը իր համար որոշումը կկայացնի»»,- ասաց նա:

Դե, իսկ տարաձայնությունների պատճառը Արմեն Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքն է: Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն կերպ «ապալեգիտիմացնել» նորընտիր նախագահին, սակայն գործընկերները, ակնհայտորեն տեսնելով այդ խաղի անիմաստությունը, ափսոսում են դրա վրա լրացուցիչ ջանք ծախսել: Եվ եթե մյուսները բավարարվել էին ԱԺ-ում հնչեցրած հարցերով, ապա Նիկոլ Փաշինյանը գրավոր դիմել է ՀՀ Ոստիկանության պետին, պահանջել է ներկայացնել փաստաթուղթ, որը կապացուցի, որ  2011 թվականից հետո Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ: Բայց... Լրիվ անհեռանկարային զբաղմունք, քանզի գերտերություններից եւ ոչ մեկը ցանկություն չունի կասկածի տակ դնելու Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը: Ի դեպ, այդ առումով ոմանց հույսերը փշրեց Վլադիմիր Պուտինը, ով առաջին շնորհավորողներից մեկն էր:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

Դե իսկ պետական պաշտոնական տեսակետներից դուրս, Ֆեյսբուքում եւ որոշ կայքերում ծավալված զազրախոսությունը արդյունքի չբերող բան է:

Իսկ ՆիԿոլ Փաշինյանը, երջանկանալով «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, այնուհետ կրկին միացրեց կեղծիքի մասին իր սիրելի փչացած ձայնապնակը. «Այսօրվա R-Էվոլյուցիան խայտառակ մոնտաժի է ենթարկված: Իրականում տեղի է ունեցել հետեւյալը  «Սաթիկ Սեյրանյանը հարցազրույցի ընթացքում հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը 2014 թվականի ապրիլի 10-ին չի հայտարարել, որ խորհրդարանական կառավարման անցման պարագայում ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Ես մի քանի անգամ պնդեցի, որ եղել է նման հայտարարություն: Սաթիկ Սեյրանյանը շարունակեց պնդել, որ նման հայտարարություն չի եղել եւ փորձեց անցնել հաջորդ հարցերին: Ես պնդեցի, որ կամ նա խոստովանի, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արել է, կամ մենք այլ հարցեր չենք քննարկի: Նա շարունակեց պնդել, թե Սերժ Սարգսյանը չի արել նման հայտարարություն, որից հետո ես վերցրի հեռախոսս, գտա տեսագրությունը եւ միացրի: Հաղորդումը մոնտաժված է այնպես, որ հեռուստադիտողը կարող է չըմբռնել, թե ինչով է պատճառաբանված Սերժ Սարգսյանի հայտարարությունը միացնելը: Իսկ վերը նկարագրվածը, կարծում եմ, առանցքային դրվագ է: Իսկ ընդհանուր առմամբ, հարցազրույցը համարում եմ ստացված: Կարեւոր բաներ հնչեցին եթերից»:

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳԵՐՈՒՀԻՆԵՐԸ»

 

ՈՎ ԻՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՊԱԳԱ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Սերժ Սարգսյանի վարչապետության թեմայի շուրջ, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական միավորներ հավաքել, բայց ակնհայտից էլ ակնհայտ է, որ տարբեր ամբիոններից ճվճվոցին քչից-շատից պատկառելի փողոցային շարժում չի կարող հավելվել: Բայց այդ հարցում էլ նույն «Ելք» խմբակցության ղեկավարը խաղում է «ե՛ւ մերոնց, ե՛ւ ձերոնց» խաղը: Մի կողմից իրեն պատռում է, իբր ամեն կերպ խանգարելու է Սերժ Սարգսյանին ստանձնել վարչապետությունը, բայց միաժամանակ համացանցային եթեր բաց է թողնում ահագին տեղեկատվություն մարտի 1-ի վերաբերյալ, որը պիտանի է որպես լծակ ե՛ւ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ ընդդեմ ուժային համակարգի որոշ ներկայացուցիչների: Դե, իսկ որ ՀՀԿ-ն մարտիմեկյան հարցը ԱԺ օրակարգում բանեցնում է «դեղին քարտի» տեղ, այդ մասին արդեն առիթ ունեցել ենք արտահայտվելու: Խոշոր հաշվով, բոլորին էլ ակնհայտ է, որ բավականին կտրուկ փոփոխություններ են լինելու կառավարությունում, եւ յուրաքանչյուր խմբավորումը փորձում է կռահել` «յուրայիններից» քանիսը կմնան, եւ քանիսը դուրս կմղվեն: Եվ ընդհանրապես, կիսաակնարկներով սակարկությունները դարձել են սովորական երեւույթ: Ընդդիմադիրներն անշուշտ անկեղծ չեն, երբ ասում են, թե սակարկելու բան չկա: Իսկ մյուսները չեն ասում են, թե սակարկում են: Բայց պարզ է, որ ե՛ւ քոչարյանական խմբավորման, ե՛ւ կարապետյանների, ե՛ւ ծառուկյանենց ապագա հաշվեկշռի հարցը նրանցից յուրաքանչյուրի համար կենաց-մահու խնդիր է:

Դե, իհարկե, դաշնակներն էլ այդ ինտրիգներից հեռու չեն: Եթե ՀՅԴ-ի ներկայացուցիչները շարունակաբար հնչեցնում էին Արմեն Սարգսյանի վերաբերյալ, որ նա Չորրորդ հանրապետության առաջին նախագահն է (ինչի վրա ինքը` Ա. Սարգսյանն ասել էր, որ սոսկ մետաֆորիկ խոսք էր), ապա պարզ է, որ դա զգուշավոր ակնարկ էր ՀՀԿ-ի ուղղությամբ` այն էլ բացասական երանգով: Բայց ահա Արմեն Ռուստամյանը հնչեցնում է նուրբ ակնարկ, արդեն դրական երանգով` նշելով, որ ՀՅԴ-ն չի բացառում, որ Սերժ Սարգսյանը կառաջադրվի ՀՀ վարչապետի պաշտոնում: Իսկ ընդհանրապես, այն խոսակցություններըհ, թե ով  կխնդրի, եւ ով չի խնդրի Սերժ Սարգսյանին առաջադրվել վարչապետ, նման է խաղի, թե ով ավելի ճիշտ կկռահի ու դրա շնորհիվ քաղաքական դաշտում «ջեկ-փոթ» կստանա... Բայց խաղացողները ահագին նյարդային բջիջներ կծախսեն մինչեւ ապրիլ, իսկ այդ բջիջները ընդունված է համարել, որ չեն վերականգնվում: Չնայած վերջերս կայքերում երեւացել է նաեւ «բրիտանական գիտնականների» գյուտը, որ լավ էլ վերականգնվում են:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՏՎԱՐԱԹՂԹԵ ԹՈՒՐԸ ԵՎ ԲՀԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА