ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոբելյանական «Դիմակահանդես» այսօր երեկոյան կներկայացվի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմում 

04.03.2018 17:08 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Հոբելյանական «Դիմակահանդես» այսօր երեկոյան կներկայացվի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմում 

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը: Բեմադրությունը թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանինն է: Բեմադրության և զգեստների նկարիչ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստ. նկարիչ): 

Իրականում ինչու Հայաստանը չմասնակցեց Կաննի կինոշուկային. պարզաբանում

1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը՝ այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ: «Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել...», - «Դիմակահանդես» բալետի վրա տարվող աշխատանքներից ստացված իր տպավորությունները հետագայում այսպես էր ներկայացնում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА