ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

02.03.2018 22:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

КЛИН КЛИНОМ ВЫШИБАЮТ (ԵՎՐՈՊԱ ՆԵՐԽՈՒԺԱԾ ՍԱՌՆԱՄԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ օդերեւութաբանների` Ռուսաստանից Եվրոպա ներխուժած սառնամանիքները բնավ էլ պատահական չեն, այլ դրանք Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի կիրառած սանկցիաների համարժեք պատժիչ պատասխանն են:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

 

 

«ԵԼՔԸ»` ՀՅԴ-ԱԲԱՐ («ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՒՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԵՒ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դեմ ըլլալով կողմ կքվեարկենք:

 

ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ ԵՂԱՆ («ԵԼՔԻ»` ԱԺ-ՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գինեկոլոգիայի ասոցացիայից հայտնում են` ինչքան էլ «Ելքը» ջղակծկվի, մեկ ա, էլ նրա կուսությունը կրկին վերականգնել  հնարավոր չի:

 

 

 

ՄԱԶՈԽԻԶՄ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` «ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏԻ 2008-Ի ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՔԾ-ից հայտնում են, որ որքան հիշում են` Նիկոլը մարտի 1-ի գործով դատապարտվել եւ նստել է, ու քանի որ նույն հանցանքի համար երկու անգամ չեն նստում, ապա եթե անգամ ԱԺ-ն էլ նրան դատապարտի, միեւնույնն է` նրան էլ չեն կարող նստեցնել:

 

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ` ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՐՅՈՒՐԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵՋ ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Էս ինչ զուլում երկիր ա, առանց լիժեքի քառասուներկուերրորդ տեղը գրավեց, բա որ լիժեքով մասնակցեր…

 

ԱՆՑՅԱԼԻ ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔԵՐԸ

Ինչքան ավելի ազատական է լիբերալը, ինչքան ավելի դեմոկրատիկ է դեմոկրատը, ինչքան ավելի ազատամիտ է ֆեմինիստուհին, ինչքան ավելի պաշտպանող է մարդու իրավունքների պաշտպանը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նախկինում նրանք եղել են կոմերիտմիության բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА