ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՔԱՆՈՎ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

02.03.2018 13:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ
ՈՐՔԱՆՈՎ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Ազգային ժողովում կայացավ ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը: Միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, կասկած չկա, որ կդառնա ՀՀ չորրորդ նախագահը: Միաժամանակ, այս ընտրություններով Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի: Այսպիսով, Հայաստանի համար որքանո՞վ է կարեւոր այս փոփոխությունը, այն գործնականում ի՞նչ կարող է տալ երկրին: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԱԺ խմբակցությունների անդամների հետ:

Ով կլինի Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը. «Հրապարակ»

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.

- Սա մեզ համար, Հայաստանի համար պատմական պահ է, քանի որ մենք ընտրում ենք ՀՀ չորրորդ նախագահին: Այս ամենով Հայաստանում մեկնարկում է բարեփոխումների շրջան, որի շրջանակում մենք կատարում ենք առաջին, ամենապատասխանատու քայլը: Կարեւոր է այն, ինչ մեզ առաջիկայում մարտահրավերների տեսքով սպասվում է` իմաստավորել, գիտակցել եւ յուրաքանչյուր պատասխանատու քայլը գիտակցել, այդ թվում` ՀՀ նախագահի ընտրությունը: Ըստ էության, առաջիկա մեր մարտահրավերներից է անվտանգ եւ մրցունակ պետության համար ձեւավորել իրավական, քաղաքական, սոցիալական  երաշխիքներ: Մեր բոլորիս նպատակն այս պետք է լինի: Այս ամենը մեզ համար պետք է ինչ-որ տեղ դառնա 26-ամյա անկախության վերաիմաստավորման սկիզբ:

 

ԱԺ ՀՅԴ ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ.

- Այսօր մենք ընտրում ենք ոչ թե Երրորդ հանրապետության չորրորդ նախագահին, այլ՝ Չորրորդ հանրապետության առաջին նախագահին: Այս ընտրությունը լավ առիթ է տալու ապացուցել, որ սա Չորրորդ հանրապետության առաջին նախագահի ընտրությունն է: Եթե ասում ենք չորրորդ նախագահ, չի նշանակում, թե նրանք չորսն էլ նույն կարգավիճակով են կառավարելու: Նախորդ երեք նախագահները օժտված են եղել առաջնային մանդատով եւ ընտրվել են ժողովրդի կողմից` ունենալով լայն լիազորություններ: Այս ընտրությամբ է, որ տեղի է ունենում ՀՀ նախագահի կարգավիճակի էական փոփոխություն: Այսօրվա նախագահն ընտրվում է անուղղակի ժողովրդի կողմից`  առաջնային միակ մանդատ ունեցող Ազգային ժողովի կողմից:

 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց.

- Համարում եմ, որ սա ոչ թե նախագահի ընտրություն է, այլ պարզապես նշանակում: Քանի որ ընտրությանը մասնակցում է միայն մեկ թեկնածու` Արմեն Սարգսյանը: Վերջինիս անձնապես ճանաչում եմ, որպես մարդու նրան լավ եմ վերաբերվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА