ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստանայում տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն

28.02.2018 17:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
Աստանայում տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն

Փետրվարի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում մի քանի տասնյակ հայեր և դեսպանության ղազախստանցի բարեկամներ ծաղիկներ են խոնարհել Աստանայի մերձակայքում գտնվող նախկին համակենտրոնացման ճամբարի գերեզմանատանը տեղադրված Խաչքարի մոտ։

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Իր ելույթում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հիշեցրել է, որ «Սումգայիթը» կազմակերպել էին ադրբեջանական իշխանությունները՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու՝ արցախահայության սահմանադրական և խաղաղ նախաձեռնության: Դեսպանը նաև հավելել է, որ այսօր հայկական ջարդերի կազմակերպիչների հետնորդները նույն անմարդկային ցինիզմով փորձում են խուսափել քաղաքական ու բարոյական պատասխանատվությունից՝ կեղծելով պատմությունը և գլխիվայր շրջելով փաստերը:

Աստանայի «Վան» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սահակ Սալումյանը, որը 1988թ. Փետրվարին, որպես կուրսանտ ծառայության էր կոչված Սումգայիթում, պատմել է, թե ինչ զարհուրելի իրավիճակ է ստեղծված եղել հայության համար Ադրբեջանում։

Խաչքարի մոտ տեղի ունեցած մոմավառությունից հետո Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակիցներն այցելել են Հայաստանի դեսպանատուն, որտեղ ցուցադրվել է այդ իրադարձությունների մասին պատմող վավերագրական տեսանյութեր և լուսանկարներ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА