ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

28.02.2018 23:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆԸ` ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ 1.990.440 ԴՐԱՄ ԱՐԺԵՔՈՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ «ՄԱՆՈՒՇԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՊԱՏԱՆԴԱՌՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՓՐԿԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԱՐՍԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ձեռքը ձեռք ա լվում, երկու ձեռքը` երես…

 

 

ՕԵԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ

Կաթի փոշի գողացողը կոնյակ էլ կգողանա:

 

ՔՈՉԱՐԻ (ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Սամվել Նիկոյանի` ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանն ակտիվանա, միեւնույնն է, էլ միակ տղամարդու պարելու ժամանակները մարտի մեկը կտրել Է:

 

ՀՅԴ-Ի ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Մահ, կամ փոխվարչապետություն:

 

ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ

Ըստ Վարդան Բոստանջյանի` Ծառուկյանը ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուին է նախընտրում ձայն տալ, քանի որ ի տարբերություն «Ելքի» թեկնածուի, նա հարուստ ա, շա՜տ հարուստ:

 

ՀՅԴ-ԱԲԱՐ (ՀՅԴ-Ի` «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՀԵՏ ՀՀԿ ՈՐՈՇՄԱՆ ՀԱԿԱՌԱԿ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` ՀՅԴ-ն եթե անգամ Աստվածաշնչի վրա էլ ՀՀԿ-ին հավատարմության երդում տա, մեկ ա, աչքը Ծառուկյանի կողմն ա:

 

ՖԱԼՍՏԱՐՏ (ՓԱՇԻՆՅԱՆԻ` ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Ելք» դաշինքից հայտնում են, քանի որ ԱԺ-ն անփոփոխ թողեց Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգը, ըստ որի, Ազգային ժողով են սողոսկում քուչի տղերքը, դրա համար է Նիկոլը ժամանակից շուտ քուչեքը ընկնում, որ ռեյտինգը բարձրացնի:

 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՌԵՏՐՈ, ԿԱՄ ՆՈՐՕՐՅԱ ԳԱՆԳԱՏԸ՜ ԸՍՏ ՖՐԻԿԻ (ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մէկն ի պապանց պարոնորդի,

Մէկն ի հարանց մուրող լինի,

Մէկին հազար ձի եւ ջորի,

Մէկին ո՛չ ուլ մի, ո՛չ մաքի…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА