ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանին պատասխանատվության կենթարկե՞ն

28.02.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Քոչարյանին պատասխանատվության կենթարկե՞ն

2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանի սրտում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ «Ելք» խմբակցության կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին, թեպետ հրավիրվել էր նաեւ ՀԱԿԿ-ն՝ իր առաջնորդ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բայց նրանց կարկառուն ներկայացուցիչներից եւ ոչ մեկը չեկավ Ազգային ժողով՝ նախորդ շաբաթ կայացած լսումների ժամանակ: Բայց հատկանշական էր այն, որ եկել էր ՎՍԴՀԿ նախագահ, նախորդ գումարման ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Ինչո՞ւ հիմա արեւմտամետներ համարվող գործիչները բողոքի ձայն չեն բարձրացնում (Տեսանյութ)

Տիկին ընդդիմադիրը, որը խզեց իր կապերը ՀԱԿԿ-ի հետ, ապա սկսեց ընկերություն անել ՀՀԿ-ի հետ, այնուհետեւ փորձում էր տեղ գտնել «Ծառուկյան» խմբակցությունում, զարմանալի առաքելություն էր իրեն վերապահել` լսումներին մասնակցելով: Իսկ թե ո՞ր ուժի սրտից խոսեց, դժվար է ասել, բայց իր մեջ անկեղծանալու համարձակություն գտավ:

- Իրականում Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմության պակաս ուներ, ինքը դա շատ լավ հասկանում էր եւ իրականում չէր էլ գիտակցում նախագահի ինստիտուտի պատասխանատվությունը: Եվ դրա արդյունքում արեց այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին: Իսկ մարտի 1-ից առաջ ժողովուրդն իրացնում էր իր Սահմանադրական իրավունքը: Փետրվարին ժողովուրդը վերածվում էր քաղաքացու: Նա գիտակցում էր իր դերը, իր պատասխանատվությունը երկրի առջեւ եւ փորձում էր պաշտպանել իր իրավունքները: Բայց դա վերջացավ արյունով, եւ այսօր բոլորի համար մարտի 1-ը ոչ թե ասոցացվում է գարնան հետ, այլ`այդ ողբերգական իրադարձությունների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА