ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոմալիում ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 38-ի (տեսանյութ)

24.02.2018 23:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սոմալիում ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 38-ի (տեսանյութ)

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում փետրվարի 23-ին երկու պայթյունների հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել, վիրավորվել է 20 մարդ:

Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի

«Ալ-Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ պայթեցվել են ականապատ մեքենաներ: Նրանցից մեկը պայթել է նախագահական պալատի, մյուսը՝ հյուրանոցի մոտակայքում: Պայթյուններին հաջորդել են կրակոցներ: Վիրավորվել է 20 մարդ:

Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» կազմակերպությունը, որը սերտ կապերի մեջ է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: «Աշ-Շաբաբ»-ը պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ և խոչընդոտում է ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА