o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

25 հետաքրքիր փաստ երազների մասին, որոնց մասին դուք գաղափար չունեք

25.02.2018 09:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
25 հետաքրքիր փաստ երազների մասին, որոնց մասին դուք գաղափար չունեք

1. Մենք բոլորս վախենում ենք դավաճանությունից

sni-1.jpg

12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկառումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

Ամենատարածված երազներից մեկը սիրելիի դավաճանության մասին երազն է: Այս երազներն իրենց արմատներով գնում են բոլոր մարդկանց մոտ հանդիպող միայնության վախի ոլորտ: Դավաճանության մասին երազները կարող են հաճախ լինել ու ոչ մի կապ չունենալ իրականության հետ:

2. Մենք գրգռվում ենք երազում

sni-2.jpg

Բոլոր մարդիկ կարող են գրգռվել քնած ժամանակ, հատկապես՝ խորը քնի փուլում: Տղաների ու դեռահասների մոտ հաճախ երազախաբություններ են լինում, իսկ կանանց մոտ այտուցվում ու խոնավանում են սեռական օրգանները:

Թռիչքներ

3. Մարդիկ ավելի հաճախ են սկսել թռչել երազներում

sni-3.jpg

1954-2000 թվականներին ընկած ժամանակահատվածում երազներում թռչող մարդկանց թիվն ավելացել է: Հետազոտողների կարծիքով՝ սա պայմանավորված է օդային փոխադրամիջոցների զարգացման ու օդային թռիչքների՝ սովորական բան դառնալու հետ:

4. Անվստահ մարդիկ ավելի հաճախ են երազներ տեսնում

sni-4.jpg

Անվստահ մարդկանց երազները տարբերվում են վստահ մարդկանց երազներից: Անվստահ մարդիկ երազներ ավելի հաճախ են տեսնում, ու նրանց այն երազները, որոնք կապված են ուժեղ էմոցիաների հետ, ավելի վառ են:

5. Քնած ժամանակ շարժվելիս մեր երազը կանգ է առնում

sni-5.jpg

Եթե Դուք ուզում եք հնարավորինս ուշ կտրվեք երազից, երբ արթնացել եք, ապա փորձեք մնալ նույն դիրքում: Եթե Դուք շարժվում եք ու փոխում եք դիրքը, Դուք ակտիվացնում եք Ձեր մկաններն ու «անջատում» երազը: Ի դեպ, նույն տրամաբանությամբ կարող եք պայքարել մղձավանջների դեմ. պարզապես փոխեք դիրքը, ու երազը կփոխվի:

Քունն ու խնդիրների ճիշտ լուծումը

6. Երազներն օգնում են որոշում կայացնել

sni-6.jpg

Երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն այդ պահին կոդավորում է տեղեկատվությունը մեր կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողությունների համար: Եթե Դուք ինչ-որ բան չեք կարողանում հիշել, պարզապես ննջեք ու մի քիչ հանգստացեք:

Ինչպե՞ս հիշել երազները

7. Մենք գնալով ավելի վատ ենք հիշում երազները

sni-7.jpg

Հասունացման հետ մենք գալով ավելի ու ավելի վատ ենք հիշում մեր երազները: Որքան ավելի ենք մեծանում, այնքան ավելի ավելի է վատթարանում երազները հիշելու ունակությունը, հատկապես՝ տղամարդկանց մոտ:

8. Մենք կարող ենք անգամ արթուն ժամանակ երազներ տեսնել

sni-8.jpeg

Արթուն ժամանակ երազներ տեսնելը մի հնարք է, որը կայանում է նրանում, որ երևակայության միջոցով Դուք սկսում եք պատկերել այդ օրը տեսած երազը: Այն բանից հետո, երբ Դուք հիշում եք երազը, նշեք, թե ինչ է տեղի ունենում: Արթուն վիճակում երազ տեսնելու պրակտիկան կիրառվում է հանգստանալու, թուլանալու, ինչպես նաև բարդ և խճճված երազները վերլուծելու համար:

9. Արթուն ժամանած ունեցած մտքերն ազդում են երազների վրա

Կանցնի մի 10-20 տարի ու ծխելու դեմ մոլագար պայքարը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին. Հրանտ Տէր-Աբրահամեան

sni-9.jpg

Այն, ինչի մասին մենք մտածում ենք քնելուց առաջ, կարող է էապես ազդել մեր երազների բովանդակության վրա; Եթե մենք ակտիվորեն կենտրոնանում ենք ինչ-որ բանի վրա, ապա ամենայն հավանականությամբ մենք այդ ամենը կտեսնենք նաև երազում։

10. Երազները մեզ ավելի խելացի են դարձնում

sni-10.jpg

Երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն ակտիվորեն աշխատում է խնդիրների լուծման վրա, ուստի, եթե Դուք քննության եք պատրաստվում, ավելի լավ է շուտ քնել, որպեսզի ամրագրել կլանված տեղեկատվությունը, որը սերտել եք օրվա ընթացքում: Այդ կերպ Դուք ավելի արդյունավետ կյուրացնեք տեղեկատվությունը, քան նյութերն անգիր անելով:

11. Մենք երազներում տեսնում եք ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները

sni-11.jpg

Մենք հաճախ երազներում տեսնում ենք իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթվա ընթացքում: Սա այսպես կոչված ուշացման էֆեկտն է: Մեր ուղեղի այն մասը, որը պատասխան է տալիս էմոցիաների, հիշողության ու ուսուցման համար, փոխադրում է տեղեկատվությունը կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետ հիշողություն, որպեսզի ամրագրի այն ապագայի համար: Այս տեղափոխությունը կարող է մինչև մեկ շաբաթ տևել, ուստի նախորդ շաբաթի իրադարձությունները հաճախ տեսնում ենք երազների մեջ:

Հղիության շրջանի երազներ

12. Հղի կանանց երազները տարբերվում են

sni-12.jpg

Քանի որ մենք տեսնում ենք երազներ՝ կապված մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների գետ, զարմանալի չէ, որ հղի կանանց երազներում առավել ակտուալ է հղիության ու ծննդաբերության թեման: Ծննդաբերության մասին երազները հաճախակիանում են հատկապես հղիության երրորդ քառորդում, ընդ որում, հղի կանայք առավել հաճախ են մռայլ երազներ ունենում:

Կրկնվող երազներ

13. Կրկնվող երազները պատահական չեն

sni-13.jpg

Եթե միևնույն երազը կամ էլ մղձավանջը կրկնվում է, ապա չի կարելի արհամարհել այն: Մեր ուղեղն օգտագործում է երազը, որպեսզի վերամշակի այն ամենը, ինչ մենք կլանում ենք իրական աշխարհից: Եթե նույն երազն անդադար կրկնվում է, ապա դա կապված է Ձեր կյանքում առկա ինչ-որ չլուծված խնդրի հետ, որը լուծում է պահանջում:

14. Մեր երազները տարբեր տևողություն ունեն

sni-14.jpg

Առավել երկարատև երազները լինում են խորը քնի փուլում, որի տևողությունն ընդհանուր տևողությունից է կախված: Մեր առաջին երազը կարճ է ու կարող է տևել մոտ 5 րոպե, իսկ վերջին երազը տևում է մինչև մեկ ժամ: Դրա համար էլ արթնանալուց մեր երազները մեզ ահավոր երկար ու բարդ սյուժեով են թվում:

15. Մենք կարող ենք ընտրել, թե ինչ սովորել երազներից

sni-15.jpg

Չնայած նրան, որ մարդկանց մեծամասնությանը թվում է, որ երազներն անկառավարելի են, մենք իրականում կարող ենք ուղղորդել ու կառավարել դրանք: Պրակտիկ եղանակով կարելի է սովորել գիտակցել, թե ինչ է կատարվում երազներում, ու սովորել սևեռվել այն երազների վրա, որոնք պետք են: Արդյունքում կարելի է նույնիսկ որոշակի առումով ընտրել, թե ինչ սցենարով պետք է զարգանա երազը:

Զինվորների մասին տվյալներ մի տվեք ադմիններին, ում չեք ճանաչում, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը

16. Երազներում մենք երաժշտություն ենք ստեղծում

sni-16.jpg

Երաժիշտների ու երաժշտությամբ զբաղվող մարդկանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք երաժշտական երազներ են տեսնում, ու նրանց երազներում առկա է այնպիսի երաժշտություն, որը նրանք չեն կատարել օրվա ընթացքում ու առհասարակ երաժշտություն ուսումնասիրելիս: Փորձարկման մասնակիցների կեսն ասաց, որ, այնուամենայնիվ, այն իրենց ծանոթ էր թվում: Սա ապացուցում է, որ մարդիկ երաժշտություն են ստեղծում իրենց երազներում:

17. Հեռուստատեսությունն ազդում է մեր երազների վրա

sni-17.jpg

Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք հեռուստացույցով, արտացոլվում է մեր երազներում: Բացի դրանից, մեծ նշանակություն ունի, թե մենք սև-սպիտակ ծրագրեր ու ֆիլմե՞ր ենք նայել, թե՞ գունավոր: 30 տարեկանից ցածր երիտասարդ փորձարկվողների 80 տոկոսը գունավոր երազներ է տեսնում, իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 20 տոկոս:

18. Տղամարդիկ ու կանայք տարբեր երազներ են տեսնում

sni-18.jpg

Մեր սեռային պատկանելությունը ևս ազդում է մեր երազների վրա: Այսպես, օրինակ կանանց երազներում կանայք ու տղամարդիկ հավասարաչափ են բաշխված, մինչդեռ տղամարդկանց երազներում կանայք երկու անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ:

19. Մեր ուղեղը ջնջում է երազներն այն բանից հետո, երբ մենք տեսնում ենք դրանք

sni-19.jpg

Ուղեղը ջնջում է երազներն այնպես, ինչպես մենք ենք ֆորմատ անում համակարգիչը: Ու արդյունքում ամբողջ գիշերվա ընթացքում տեսած երազներից հիշում ենք միայն նրանք, որոնք տեսել ենք արթնանալուց անմիջապես առաջ: Դուք լրիվ մոռանում եք երազները, եթե հատուկ չեք կենտրոնանում՝ դրանք մտապահելու համար:

20. Այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ քնած ժամանակ, ազդում է մեր երազների վրա

sni-20.jpg

Արտաքին ազդակները՝ այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ քնած ժամանակ, ազդում են մեր էմոցիաների վրա, որոնք մենք ունենում ենք երազում: Պարզվում է, որ, օրինակ, վարդերի հոտը նպաստում է դրական երազներ տեսնելուն, իսկ հոտած ձվերի հոտը կարող է վատ երազներ առաջացնել:

21. Մեր երազներում չկան սահմանափակ հնարավորություններ

sni-21.jpg

Հաշմանդամների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց սահմանափակ հնարավորությունները չեն ազդում երազներում նրանց հնարավորությունների վրա: Այսպես, խուլ մասնակիցների 80 տոկոսը երազում «լսել է», իսկ 15 հենաշարժողական խնդիրներով հետազոտվողներից 14-ը երազներում ազատ տեղաշարժվել է կարողացել:

Անքնություն

22. Անքնությամբ տառապողներն ավելի լավ են հիշում իրենց երազները 

sni-22.jpg

Անքնությամբ տառապող մարդիկ ավելի լավ են հիշում երազները: Ի դեպ, այսպիսի մարդկանց երազների բովանդակությունն առավելապես սթրեսային է, ինչը կապված է քնելու հետ ունեցած խնդիրների հետ:

7 բան, որոնց մասին խորհուրդ է տրվում ոչ ոքի չպատմել

23. Կծու ուտեստներն օգնում են հիշել երազները

sni-23.jpg

Մենք ավելի լավ ենք հիշում երազները, եթե արթնանում ենք երազմի կեսից: Իսկ քանի որ անսպասելի արթնացումների պատճառ կարող են հանդիսանալ կծու ուտեստները, ուստի կարելի է ասել, որ կծուն օգնում է հիշել երազները:

24. Քնային թերապիան օգնում է հետտրավմատիկ սթրեսի ժամանակ

sni-24.jpg

Ինչպես արդեն նշեցինք, մենք իրականում կարողանում ենք կառավարել մեր երազները: Մասնագետներն օգտագործում են երազների կարգավորման մեթոդիկան՝ որպես հետտրավմատիկ սթերսային շեղման թերապիայի միջոց:

25. Որոշակի մտքերի ճնշումն արթուն ժամանակ բերում է դրանց ի հայտ գալուն երազներում

sni-25.jpg

Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշակի մտքերի ու գաղափարների գիտակցական ճնշումը քնելուց առաջ բերում է նրան, որ դրանք ավելի հաճախ են ի հայտ գալիս երազներում: Որոշ հետազոտություններ էլ ցույց են տալիս, որ մտքերի ճնշումը կարող է անգամ հանգեցնել հոգեկան շեղումների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА