ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԼՔԻՍՏՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ «ԿՈ՜Ւ»

23.02.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԵԼՔԻՍՏՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ «ԿՈ՜Ւ»

Հիշո՞ւմ եք «Կինձաձա» հին բարի վրացական ֆիլմը, ուր պատկերված է աբսուրդային կարգերով մոլորակը, եւ, ըստ աստիճանակարգի, բնակիչները կքանստում են եւ բացականչում «կո՜ւ»: Վերջերս «Ելք» դաշինքը ավելի ու ավելի է նմանվում այդ ֆիլմի կերպարներին, քանի որ անիմաստ նախաձեռնություններով է հանդես գալիս: Մեկ ՀՀ նախագահ էին առաջադրում, մեկ` մտմտում վարչապետ առաջադրելու մասին, մեկ` մարտիմեկյան ողբերգության վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ շրջանառության մեջ դնում, հիմա էլ որոշել են ՀՀ չորրորդ նախագահի ընտրության կարգը որակել հակասահմանադրական...

ԴՈՆԲԱՍՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

 

ԱՉՔՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է ԵՐԵՎՈՒՄ

Ամեն ինչ սկսվեց «Ելքի» իրավաբան Վահե Գրիգորյանի «գյուտից»` իբր նոր Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն` ՀՀ չորրորդ նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ 125-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում չորրորդ նախագահի լիազորությունների ստանձնման հաջորդ օրը: Ըստ փաստաբանի` ստացվում է, որ նախագահը պետք է ընտրվի նախկին Սահմանադրությամբ ամրագրված կարգով` ժողովրդի քվեով: Մինչդեռ այդ սահմանադրությունը գրած Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանը հիշատակում են անցումային դրույթները եւ հակասություն չեն տեսնում: ՀՀԿ խմբակցության` մասնագիտությամբ իրավաբան պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը համաձայնություն է հայտնում նշյալ մասնագետների հետ. «Շատ պարզ է, հստակ է ամեն ինչ,  ոչ լեգիտիմության խնդիր չի ծագում: Արդեն այդ հիմնավորումը բազմաթիվ մարդիկ են տվել, ես չեմ ուզում խոսել դրա մասին: Ես համաձայն չեմ Վահե Գրիգորյանի հետ, ես համաձայն եմ Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Վարդան Պողոսյանի ասածների հետ: Սահմանադրություն է, կարող է տարբեր մեկնաբանություններ լինել, բայց ինքը չափազանց սպառիչ է»:

 

Դավիթ Հարությունյանն էլ սահմանադրական ճգնաժամի մասին պնդումները որակում է վառ երեւակայության արդյունք: Չզլացավ մեկնաբանություններ տալ եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով «Ելքի» կողմից ՍԴ դիմելուն: «Եկեք ես չփորձեմ մանրամասն մեկնաբանել, որովհետեւ դեռ խոսակցություններ կան Սահմանադրական դատարան դիմելու մասին, իսկ իմ լիազորություններն այնտեղ կավարտվեն մարտի 23-ին: Բայց ես խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդալ Սահմանադրության 211-րդ հոդվածը` անցումային դրույթների: 125-րդ հոդվածով կա հիմնական իրավակարգավորում, կան նաեւ անցումային դրույթներ, որոնց էությունն անցումային առանձնահատկություն սահմանելն է: 211-րդ հոդվածում շատ հստակ սահմանված է, որ 125 հոդվածով սահմանված նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է այս եղանակով: Այսինքն` հստակ սահմանված է, իմ կարծիքով, որ նախագահի ընտրությունն առաջին անգամ պետք է կատարվի 125 հոդվածով Ազգային ժողովի միջոցով»:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆՈՐ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

 

ՄԱՆԱՆԵԽ ՃԱՇԻՑ ՀԵՏՈ

Այնուամենայնիվ, թեեւ այսօր` փետրվարի 23-ին տեղի է ունենալու ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը, իսկ մարտի 2-ին այն քվեարկվելու է ԱԺ-ում, «Ելքը» որոշել է դիմել Սահմանադրական դատարան: Իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն, եւ դիմումի տեքստը «ելքիստները» ուղարկել են Ծառուկյան խմբակցությանը, որպեսզի համալրեն պակասը: Սա արդեն բնավորություն է դարձել` ամեն անգամ վազել Ծառուկյանենց մոտ` ստորագրություն մուրալու: Այդպես էր նաեւ, երբ փորձում էին առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, եւ Ծառուկյան խմբակցությունից ոչ մի լրացուցիչ ստորագրություն չստանալով` հասցրին նրան, որ հրապարակավ սկսեցին հորդորել ՀՀԿ-ին, որպեսզի ՀՀԿ խմբակցությունը համալրի պակասող ստորագրությունները` իբրեւ «բարի կամքի» դրսեւորում: Ճիշտն ասած, առանձնապես չենք էլ զարմանա, եթե այս անգամ էլ ՍԴ դիմելու համար «ելքիստները» կրկին փորձեն ՀՀԿ-ին դայակի տեղ դնել եւ բեմադրել արդեն մանկապարտեզի մակարդակի անիմաստ շոու: Դե պարզ է, որ թեկուզ մեջտեղից պատռվեն, ՀՀ չորրորդ նախագահին ընտրելու է ԱԺ-ն, եւ ոչ ոք էլ չի նշանակելու համաժողովրդական քվեարկություն: Բայց զավեշտն այն է, որ «Ելքի» արածը նմանվում է ճաշից հետո մատուցվող մանանեխի: Բանն այն է, որ այսօր ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները նիստ են հրավիրելու եւ առաջադրելու են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ծառուկյան խմբակցությունն էլ, նախնական տեղեկություններով, որոշել է միաձայն կողմ քվեարկել, թեեւ առայժմ դրա մասին պաշտոնապես չի հայտարարում: Այսինքն` դեմ քվեները պատկանելու են բացառապես «Ելքին»:

Բայց նաեւ փոքր-ինչ մխիթարություն կա «Ելքի» համար, քանզի ԱԺ-ն ընտրելու է բարձրագույն դատական խորհրդի 10 անդամներից 5-ին: Աժ-ն ընտրելու է Գագիկ Հարությունյանին, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին եւ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին: Իսկ «Ելքի» սրտի մխիթարանքն այն է լինելու, որ Լիպարիտ Մելիքջանյանը 2017-ի ԱԺ ընտրություններում «Ելքի» համամասնական ցուցակի 12-րդ տեղում էր:

ԱՄՆ-Ն ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ՞ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

 

ԻՍԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՍԵԼ Է ԱԲՍՈՒՐԴԻ

ԱԺ պատերից դուրս էլ հիմնական աղմուկը առկա է ինչպես Երեւանի ավագանու կոյուղաջրային սկանդալի շարունակության տեսքով, այնպես էլ` դատարաններում, քանզի դատվում են սէֆիլյանականները եւ ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը: Դրա շուրջ էլ աղմուկը հիմնականում Ֆեյսբուքում է եւ որոշ կայքերում, ուր դատական նիստերի ամեն մի դրվագ մանրամասն ներկայացվում է եւ հասցնում բուռն կրքերի, հաճախ` փողոցային բառապաշարով: Ամենամեղմը, թերեւս արտահայտվել է ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը. «50 հոգանոց քննչական խումբ է եկել, ոչ մեկ տղա չի եղել, դուխ չի ունեցել, գա, հարցնի` մենք ինչ ենք արել: Մենք մտել ենք ՊՊԾ գունդ, այո ապստամբ ենք: Ապստամբել ենք ու էլի ենք ապստամբելու»: Դե նա, ի վերջո, արվեստի մարդ է, իսկ մյուսները... Ու երբ պետական մեղադրողը Պավլիկ Մանուկյանին հենց դատարանի դահլիճում անվանեց թուրք, ամբաստանյալներն արդեն, բնականաբար, բոլոր չափուսահմանները մոռացան եւ անընդհատ դատական սանկցիայի տակ են ընկնում: Այսպես, Արայիկ Խանդոյանը անգամ դատարանից պահանջեց, որ իր բանտախուց աղջիկ բերեն` դատավորին դիմելով «ազիզ» մակդիրով:

Բայց ոչ պակաս բուռն է եւ «Երկիր ծիրանիի» ֆեմինիստուհիների կոյուղաբույր ակցիայի շարունակությունը: Իրեն սեռական ոտնձգության զոհի տեղ դրած Մարինա Խաչատրյանը ինչ-որ կուրսերի է մեկնել արտերկիր` հավանաբար ավելի լավ սերտելու, թե ինչ բան է հայոց լեզվին լիովին խորթ «հարրասմենթ» կատեգորիան: Զարուհի Փոստանջյանն էլ օգտվում է առիթից, որ քաղաքապետարանում ունքը շինելու փոխարեն, աչքը հանեցին «Երկիր ծիրանիի» դեմ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, սահմանափակելով լրագրողների իրավունքները: Դրա վերաբերյալ հանդես էր եկել «Ելքը», բազում ՀԿ-ներ, նաեւ օմբուդսմեն Արման Թաթոյանը: Եվ պատկերավոր ասած, այդ հարցում համը դուրս է եկել: Զարուհի Փոստանջյանը նույնիսկ դիմել է իրավապահներին: «Նկատի ունենալով, որ փետրվարի 19-ին «Երկիր ծիրանի» խմբակցության աշխատանքը կրկին խոչընդոտելու, «Ազատություն» եւ «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը «Երկիր ծիրանի» խմբակցության աշխատասենյակ արգելվելու առերեւույթ դրսեւորումները վերաբերում են այլ միջադեպի, հաղորդումն այս մասով ուղարկվել է կրկին ՀՀ Քննչական կոմիտե` առանձին վարույթով նյութեր նախապատրաստելու համար»,- նշված է դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում: Այսինքն` չեղած տեղից սարքվեց մի խմոր, որը դեռ շատ է ջուր քաշելու: Ցնցող չէ, երկրում որեւէ բան փոխող չէ, բայց բոլոր դեպքերում տհաճ նստվածք է թողնում: 

ԱԼԻԵՎՆ «ԱՆՀԱՄԲԵՐ» ՄԽ-ԻՆ Է ՍՊԱՍՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА