o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Պետրոսյանն Աէրոֆլոտ Օփենի առաջատարների խմբում է

22.02.2018 18:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Տիգրան Պետրոսյանն Աէրոֆլոտ Օփենի առաջատարների խմբում է

«Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից 2-րդ հաղթանակը տոնել է գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մեր շախմատիստը, լարված ընթացք ունեցած պարտիայում, սև խաղաքարերով առավելության է հասել Լեհաստանի առաջատար շախմատիստներից Պիորուն Կասպերի նկատմամբ:

Պարոն Նախագա՛հ, ձեր ամեն մի խոսքը այս պահին շատ օրհասական նշանակություն ունի. Տիգրան Վարդանյան

2-րդ հաղթանակին մոտ է եղել նաև Մանուէլ Պետրոսյանը: Այս տուրում նրա մրցակիցն էր Ուկրաինայի հավաքականի անդամ և այդ երկրի ուժեղագույն գրոսմայստերներից Անտոն Կորոբովը: Պարտիայի ընթացքում Մանուէլը ունեցել է զգալի առավելություն, սակայն սխալներ է թույլ տվել և արդյունքում պարտություն կրել:

Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ, իսկ Շանթ Սարգսյանը կրել է 2-րդ պարտությունը:

2-րդ տուրից հետո 6 շախմատիստ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Խալիֆմանը, Վլադիսլավ Արտեմևը, Անտոն Կորոբովը, Վիորել Բոլոգանը և Սետուրաման Սետուրամանը, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

Արման Միքայելյանն իր ակտիվում ունի 1.5, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը՝ 1-ական միավոր:

Պատանի շախմատիստ Շանթ Սարգսյանը դեռևս միավոր չի վաստակել:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցն է լինելու Հնդկաստանի ներկայացուցիչ Սետուրաման Սետուրամանը, Մանուէլ Պետրոսյանն ուժերը կչափի Հնդկաստանի 3-րդ շախմատիստ Վիդիթ Գուջրաթիի հետ, Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Սերգեյ Լոմասովը, Շանթ Սարգսյանը կմրցի Վիտալի Շինկևիչի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը կմրցեն միմյանց դեմ:

B մրցաշարում մեր մասնակիցներից առաջատարների խմբում է ընթանում Տիգրան Քոթանջյանը, իսկ C խմբում՝ Արթուր Ղարագյոզյանը: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА