ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ի սեփականատերը «կորել» է. «ՀԺ»

22.02.2018 10:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ի սեփականատերը «կորել» է. «ՀԺ»

««Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երեւանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ Գյումրիի  «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո, առանց հատուկ հայտարարությունների հայկական ավիաընկերությունը հեռացավ ե՛ւ Գյումրիից, ե՛ւ Երեւանից:

«Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ». Վանեցյանը հավաստիացրեց, որ նա չի լքի երկիրը

Թե իրականում ինչու մեծ ոգեւորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած սեփականատեր Գառնիկ Պապիկյանը որոշեց դադարեցնել իր գործունեությունը հստակ չէ: Պաշտոնապես չի ասվում, սակայն շրջանառվում է «Պոբեդա»-ի կողմից դեմպինգի կիրառումը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանում նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խոսելով «Տարոն Ավիա»-ի թռիչքների ընդհատման մասին, ընդգծեց, որ դեմպինգ տերմինը պետք է շատ զգույշ կիրառել: «Պապիկյան Գառնիկի հետ խոսել եմ, պետք է նա գա, ավելի մանրամասն քննարկենք: Հստակ պետք է հասկանալ, «Պոբեդան» գինն իջեցրել է շահութաբերությա՞ն հաշվին, թե՞ իսկապես դեմպինգի է գնացել, որովհետեւ, եթե շահութաբերության հաշվին է իջցրել, մի մոտեցում պետք է լինի, եթե դեմպինգ է, դա արդեն ուրիշ խնդիր է»: Բայց եթե «Տարոն Ավիա»-ն կասկածներ ունի, որ «Պոբեդան» իր դեմ դեմպինգ է կիրառել, պետք է դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին»,-ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА