ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առանձնատուն կտրվի երեւանցի՞, թե՞ մարտունեցի պաշտոնյաներին

21.02.2018 18:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Առանձնատուն կտրվի երեւանցի՞, թե՞ մարտունեցի պաշտոնյաներին

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այն բավական ուշագրավ ընթացք ունեցավ, որովհետեւ այս կամ այն կերպ անմիջականորեն վերաբերում էր հենց պատգամավորներին: Նրանցից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ անդրադարձավ նախագծի հոդվածներից մեկում առկա կետին, որի համաձայն վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ: Ըստ Մ. Եսայանի, այստեղ սուբյեկտիվիզմն ակնհայտ արտահայտված է. «Բոլորս էլ համարվում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձ, բայց, փաստորեն, վարչապետն իր սուբյեկտիվ որոշմամբ է ընտրելու այդ 100 կամ 200 բարձաստիճան պաշտոնատար անձանց, որոնց կտրվի առանձնատները»:

ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը. «Ժամանակ»

Մ. Եսայանի մտահոգությունները փորձեց փարատել հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ օրենքի տրամաբանությունն այս կերպ մեկնաբանեց. «Այն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր հրավիրված են եւ դրա կարիքը ունեն, խոսքը նրանց մասին է: Թե չէ դուք բնակարան ունեք, Երեւանում աշխատում եք, դուք ի՞նչ եք անելու այս արտոնությունից օգտվելու ուղղությամբ»: Չուշացավ նաեւ Մ. Եսայանի արձագանքը. «Ովքեր հրավիրվա՞ծ են…: Կարծում եք, եթե դուք Մարտունիից եք, ձեզ կարող են առանձնատուն տա՞լ: Իսկ ես Երեւանում եմ ապրում, երեւանցի եմ, ես դրա կարիքը չունե՞մ»:

Իրավիճակը փորձեց փրկել Հ. Հակոբյանը` նշելով, որ ինքն ապրում է Երեւանում ու չունի այդ արտոնության կարիքը, ապա հավելեց, թե իր կողքին նստած ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` նույնպես: Դե իսկ Մ. Եսայանի խնամի ընկեր Աղվանն էլ պաշտպանեց Եսայանին` շեշտելով, թե ապրում է Կոտայքում: Հ. Հակոբյանն էլի իրեն չկորցրեց ու հակադարձեց. «Քեզ տվել են մեքենա, ամեն օր գնա, հետ արի»: Մ. Եսայանն էլ միջամտեց. «Խոսքը կարիքի մասին չէր, այլ սուբյեկտիվիզմի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА