ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքիան երբեք չի վավերացնի արձանագրությունները»

21.02.2018 18:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Թուրքիան երբեք չի վավերացնի արձանագրությունները»

Նախորդ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով հայ-թուրքական արձանագրություններից, հստակ հայտարարել էր, թե մինչեւ 2018 թվականի գարուն դրանք Թուրքիայի կողմից չվավերացվեն, ապա Հայաստանը դրանք կճանաչի առ ոչինչ:

«Իրականության զգացում կորցնելու գինը կարող է եւ պետության կորուստը լինել».քաղաքագետ

Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային փաստեց, որ ՀՀ նախագահը դիվանագիտորեն Թուրքիային հասկացրել է, որ ունեն որոշակի ժամանակ հայ-թուրքկանա արձանագրությունները վավերացնելու համար.«Ժամանակ էր պետք , այդ պատճառով էլ ՀՀ նախագահը Թուրքիային մի քանի ամիս տվեց»,-նշեց քաղաքագետը: Ըստ մեր զրուցակցի, Թուրքիան երբեք չի վավերացնի այդ արձանագրությունները.«Թուրքիան սա կապում է Արցախի հիմնախնդրի հետ, հետեւաբար դրանք երբեք չի վավերացնի»,- ընդգծեց քաղաքագետը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА