ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

21.02.2018 23:30 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Լեւոն Արոնյան- Մագնուս Կարլսեն հերթական դիմակայությունը տեղի կունենա մարտի 31-ից ապրիլի 9-ը՝ Գերմանիայում կայանալիք «Grenke Chess Classic» մրցաշարի շրջանակներում: Բացի նորվեգացուց, Արոնյանի մրցակիցները կլինեն Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Արկադի Նայդիչը (Ադրբեջան), Հոու Յիֆանը (Չինաստան), Գեորգ Մեյերը (Գերմանիա) եւ Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա):

Ամրաբատ. Մրցավարին տպավորել էր Ռոնալդուի խաղը, սա աշխարհի առաջնություն է, ոչ թե կրկես

Հայ շախմատիստը, մինչ այդ՝ մարտի 10-27-ը Բեռլինում մասնակցելու է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, որի առաջին տուրում մրցելու է չինացի Դին Լիրենի հետ:

Մեր մյուս շախմատիստները նույնպես մասնակցում են միջազգային մրցաշարերի: Երեկ` փետվարի 20-ին Մոսկվայում մեկնարկել է «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում է 3 մրցաշար: A մրցաշարին կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը եւ միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը: B մրցաշարին՝ Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը եւ Հովհաննես Հակոբյանը: C մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը եւ Արեգ Հարությունյանը:

Իսկ Իրանում միջնագիծն է հատել «Կարունի Գավաթի» խաղարկությունը: 4-րդ տուրից հետո աղյուսակը 3.5-ական միավորով գլխավորում են 4 շախմատիստ: Գեւորգ Հարությունյանն իր ակտիվում ունի 2.5, իսկ Դավիթ Պետրոսյանը՝ 2 միավոր:

Ի դեպ, Հայաստանի շախմատային երկիր լինելը անտարբեր չի թողնում նաեւ միջազգային մամուլին: Շատ հետաքրքիր հոդված է հրապարակվել BBC-ի պարբերականում, որի լրագրող Էմմա Լեւինը ժամանել է Հայաստան՝ անձամբ համոզվելու հայկական շախմատի հաջողության բանաձեւում: Լրագրողը հանդիպել է փոքրիկ շախմատիստների հետ, որոնցից մեկի հերոսներից է Լեւոն Արոնյանը, ում մասին հոդվածագիրը գրել է. «35-ամյա խարիզմատիկ խաղացող, Հայաստանի բազմաթիվ գրոսմայստերներից մեկը, որը համաշխարհային վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Արոնյանը գերաստղ եւ ազգային հերոս է դարձել մի երկրում, որն այնքան էլ սովոր չէ մարզական հաջողությունների»: Ինչպես գրում է Լեւինը, 3 միլիոնից մի փոքր ավել բնակչությամբ Հայաստանը կարող է հպարտանալ` գրոսմայստերների քանակով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենալով:

Grand Chess Tour․ Կայծակնային շախմատի 9 տուրից հետո Արոնյանը երկրորդն է

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА