ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉՆԱՅԱԾ ՍԵՎԱՆՈՒՄ ՄԵԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԵՂԱՆ, ԲԱՅՑ ՉՄՈՌԱՑԱՆ ՄԻՄՅԱՆՑ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵԼ

21.02.2018 23:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ՉՆԱՅԱԾ ՍԵՎԱՆՈՒՄ ՄԵԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԵՂԱՆ, ԲԱՅՑ ՉՄՈՌԱՑԱՆ ՄԻՄՅԱՆՑ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵԼ

Մինչ Երեւանում մեծ ոգեւորությամբ ու շուքով նշվում էր Գրքի տոնը, եւ բոլորն իրար գրքեր էին նվիրում, Սեւան քաղաքում պատկերն այլ էր: Նախ Սեւանում գործող միակ քաղաքային գրադարանը, շենքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով, հարկադիր պարապուրդի մեջ է: Սեւանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնից տեղեկացրին, որ իրենց էլ դեռեւս հայտնի չէ, թե երբ կավարտվի Մշակույթի տան շինարարությունը, որտեղ եւ տեղակայված է գրադարանը, եւ երբ կվերադասավորվեն գրքերը:

Ինչ գրքեր են նվեր ստացել կառավարության անդամները

«Իրավունքի» հետ զրույցում Սեւանի քաղաքային գրադարանի տնօրեն ՖՐՈՒՆԶԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ գրքերն այս պահին գտնվում են Մշակույթի պալատի երկրորդ հարկում եւ մինչեւ շինարարության ավարտը մնալու են այնտեղ: Այնուամենայինիվ, սա չխանգարեց, որ Սեւանում եւս նշվի Գիրք նվիրելու օրը: Փոքր քաղաքում թեպետ խոշոր միջոցառումներ չիրականացվեցին, բայց եւ չմոռացան միմյանց գրքեր նվիրել:

Ֆրունզե Հարությունյանը նշեց, որ քաղաքի գրադարանը վերջին անգամ համալրվել է 2017 թվականին՝ մոտ 120 միավոր գրքերով. «Գրադարանում այս պահին հիմնականում մասնագիտական գրականության պակաս կա: Իսկ  քաղաքային գրադարանը տարեկան ունենում է մոտ 5000 ընթերցող»,- ասաց տնօրենն ու, անդրադառնալով օրվա խորհրդին, հավելեց. «Գրքի տոնի առթիվ մի քանի տասնյակ գրքեր ենք առանձնացրել զորամասերին նվիրելու համար»:

Սեւանի երիտասարդական ակումբը այս տարի եւս մեկ շաբաթ կիրականացնի գրքահավաք, որի մեկնարկը տրվեց փետրվարի 19-ին: Ամեն տարի միջոցառման ավարտին հավաքված գրքերը ուղարկվում են տարբեր կազմակերպություններ, զորամասեր կամ դպրոցներ:

ՀԵՐՄԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА