ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՑԱՊԸ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՏԱՑԱԾ ԿՈՊԵԿՆԵՐՆ ԷԼ ՇԱՏ ՀԱՄԱՐԵՑ

21.02.2018 22:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԱՊԸ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՏԱՑԱԾ ԿՈՊԵԿՆԵՐՆ ԷԼ ՇԱՏ ՀԱՄԱՐԵՑ

- Վերջին շրջանում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համատարած ստուգումներ է իրականացնում այն կազմակերպություններում, որտեղ 1990-ական թվականներին՝ Հայաստանի անկախացումից հետո աշխատել են ներկայիս կենսաթոշակառուները: Փորձում են այդ կազմակերպությունների արխիվային տվյալների հիման վրա պարզել` այդ մարդիկ իրոք աշխատե՞լ են, այսինքն՝ ճի՞շտ են նրանց աշխատանքային ստաժի մասին այն գրառումները, որոնք արվել են աշխատանքային գրքույկներում: Արդյունքում, շատ թոշակառուների թոշակներ նվազեցվում են այն պատճառաբանությամբ, որ իրենց աշխատանքային գրքույկում նշված կազմակերպության արխիվներում չկա իրենց անուն-ազգանունով աշխատող: Ավելին, աշխատանքային ստաժները նվազեցվում են, եթե այդ տարիներին նշված կազմակերպությունները հայտնի պատճառներով գտնվել են հարկադրական պարապուրդի մեջ: Վերջապես, մարդկանց ստաժը պակասեցնում են, եթե այդ կազմակերպությունների համապատասխան արխիվային փաստաթղթերը չկան: Հաշվի չեն առնում, որ ասենք կան կազմակերպություններ, որտեղ արխիվացում չի իրականացվել այդ տարիներին: Ու ինչով է մեղավոր այստեղ բարեխիղճ աշխատողը:

Արտաշատի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Կոտայքի մարզի բնակիչ Արամայիս Աթոյան

 

Հարցին պատասխանում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության լրատվական բաժնից.

 

 

-Այո, այս պահին ոչ իրավաչափ ստաժների հետաքննություն է իրականացվում: Արդյունքում, այո, ստաժների նվազում է իրականացվել: Կան կազմակերպություններ, որոնք ոչ իրավաչափ ստաժներ են գրանցել եւ միտումնավոր ոչնչացրել են այդ տարիների արխիվները: Արդյունքում, ո՛չ հարկայինում է երեւում այդ աշխատողի եկամտահարկը, ո՛չ էլ՝ կազմակերպության արխիվում:

Այսպիսով, եթե ինչ-որ կազմակերպության ղեկավար չի ներկայացրել կամ ոչնչացրել է փաստաթղթերը, այնտեղի աշխատակիցն ինչո՞վ է մեղավոր: Կարճ ասած, ամեն կերպ փորձում են թոշակառուի ստացած կոպեկների հաշվին խնայողություն անել: «Գովելի» է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА