ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ ՈՒՏԵԼ

21.02.2018 22:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ ՈՒՏԵԼ

«Իրավունքն» անդրադարձել է «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջեւ օրերս ծագած վիճաբանությանը, որն ավարտվել է հայհոյանքներով եւ ծեծկռտուքով: Ծեծկռտուքից զատ, բուժքույր Աննա Ադամյանը դիմել է ոստիկանություն՝ բողոքելով, որ վիրաբույժ եղբայրներ Նասիբյանները իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Բողոքի հիման վրա եւ միջադեպի փաստով այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Facebook-ը սկսել է ստուգել լուսանկարներում եւ տեսանյութերում տեղեկությունների հավաստիությունը

 

«Բուժքույրը սովորություն ունի նման սկանդալներ ստեղծել»

Թե ինչո՞ւ են բժիշկ եղբայրները իրենց թույլ տվել նման բան, եւ ի՞նչ կապ ուներ բուժքույրը բժիշկների վիճաբանության հետ, փորձեցինք հետաքրքրվել անձամբ ԱՐԹՈՒՐ ՆԱՍԻԲՅԱՆԻՑ, ով առհասարակ հերքեց վիճաբանության, առավելեւս՝ բուժքրոջ հայտնած տեղեկությունները՝ նկատելով.

- Հերյուրանք է, զառանցանք, ոչ մի վիճաբանություն չի եղել բժիշկների եւ իմ միջեւ:

- Բայց Ձեր բկ-ի տնօրենն էլ չհերքեց, որ միջադեպ եղել է:

- Ձեր ասած միջադեպով կատարվում է քննություն: Ուղղակի կան մարդիկ, ում պետք է այդպես ներկայացնել: Եղել է ընդամենը քննարկում, ոչ թե՝ վիճաբանություն:

- Ի՞նչ քննարկում:

- Քննարկում աշխատաոճի ճիշտ կազմակերպման մասին, որի հետ կապված հնարավոր է բարձր ձայնով խոսելիս եղած լինենք: Բայց ոչ թե ծեծկռտուք, հայհոյանք: Իմ կրթական ցենզն ու դաստիարակությունը նման բան թույլ չեն տալիս, ես նման բանի ընդունակ չեմ:

- ԲԿ-ի տնօրենն ասաց, որ վիճաբանությունը հիվանդների հետ է կապված եղել, այդպե՞ս է:

- Այսպես ասեմ,  բժիշկ Արման Սարգսյանի հետ ընդամենը կազմակերպչական հարցի շուրջ բանավեճ եմ ունեցել, թե ինչպես է լինում, որ հիվանդին նախ ես եմ նայում, հետո՝ ինքը: Էսքանը, Սարգսյանն էլ ասաց, որ հիվանդը իր ծանոթն է եղել, ու թեման փակվեց:

- Ստացվում է, որ Ձեր նշած բանավեճը իրականում հիվանդի համա՞ր է եղել:

- Ոչ, ուղղակի թյուրըմբռնում է եղել հիվանդի մասին, այդքան խոսակցությունն է եղել:

- Լավ, իսկ ի՞նչ կապ ուներ բուժքույրը այս ամենի հետ:

- Բուժքույրն առհասարակ կապ չունի իմ նշած խոսակցության հետ:

- Բայց նա դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ իրեն հայհոյել եք:

- Բուժքրոջը բազմիցս դիտողություն է արվել իմ կողմից, այդ օրն էլ հերթական դիտողությունն է արվել: Ընդամենը այսքանը:

Մշակութային ինչ իրադարձություններ են սպասվում այս շաբաթ

- Բայց նա հայտնել է...

- Ես Ձեզ ասեմ, բուժքույրը սովորություն ունի նման սկանդալներ ստեղծել: Մի օր ասում է՝ սա է հայհոյել ինձ, մի օր` մեկ ուրիշը: Դա նրա չարամտության արդյունքն է: Ավելին ասեմ`  23 բժիշկ, 2 բուժքույր դիմում-խնդրագիր են գրել տնօրենին, որ այդ նույն բուժքրոջը հեռացնեն աշխատանքից: Հետեւությունները թողնում եմ Ձեզ: Իսկ բժիշկ Սարգսյանի հետ առհասարակ վիճաբանություն, որպես այդպիսին չի եղել: Ես արդարանալու բան էլ չունեմ, կան վկաներ, ովքեր ներկա են եղել այդ ամենին: Նրանք էլ կփաստեն, որ ես կամ եղբայրս որեէ մեկին ո՛չ հայհոյել ենք, ո՛չ էլ, առավելեւս, ծեծի ենթարկել: Դա զառանցանք է: Խոսակցությանը ներկա վկաները կարող են փաստել իմ ասածները թե՛ իրավապահների ներկայությամբ եւ թե՛ տնօրինության մոտ: Ինձ անգամ դեռ չեն էլ հրավիրել հարցաքննության` բացատրություն գրելու համար: Նորից եմ կրկնում, ես նրան ասել եմ, որ իր  պահվածքը չի համապատասխանում բժշկական էթիկայի կանոններին:

 

«Բանավեճ»՝ հանուն հիվանդի՞

Ի դեպ, տեղի ունեցածի պատճառների մասին, ինչպես արդեն հիշատակեցինք, ԲԿ-ի տնօրենը` Արմեն Իսահակյանը, մեզ հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Իրականում հիվանդի պատճառով իրար չեն հասկացել: Մեկը մի հիվանդի բուժել է, հետո նույն հիվանդը գնացել է մյուսի մոտ, խառն է շատ, ես էլ դեռ հստակ չգիտեմ»:

Թերեւս, հենց սա է այս պատմության ամենատխուր կողմը: Փաստորեն,  Արթուր Նասիբյանը եւս հաստատեց, որ խնդիրը ¥ծեծկռտուք եղել է, թե՝ ոչ, թողնենք մի կողմ¤ կապված էր հենց հիվանդի հետ՝ «Ինչպես է լինում, որ հիվանդին նախ ես եմ նայում, հետո՝ ինքը»: Ի՞նչ բան է հիվանդը՝ բժշկի համար: Կոպիտ, սակայն՝ տեղին ասած՝ եկամտի աղբյուր: Կորցնելով հիվանդին` բժիշկը նաեւ եկամուտ է կորցնում ¥նկատի չունենք միայն ապօրինի եկամուտը¤: Բայց եթե դիմողները շատ լինեն, մեկ հիվանդը, այն է՝ նրանից ակնկալվող եկամուտն այնքան էական չի լինի, որ դրա համար թեկուզեւ բանավիճես: Եվ եթե մեկ հիվանդը դառնում է կռվախնձոր, դա հուշում է, որ բժշկի դիմողների լուրջ պակաս կա, ամեն մի հիվանդը հաշվի մեջ է: Բայց ասել, թե մեր օրերում Հայաստանում եւ հատկապես՝ Գյումրիում հիվանդների պակաս կա, միամտություն կլիներ: Ուրեմն՝ ինչո՞ւ են բժշկի դիմողները այդքան քչացել: Մի կողմից շատերը նախընտրում են բժշկի դիմել մայրաքաղաքում, որն ավելի թանկ հաճույք է: Իսկ դրանից հետեւությունը սա է՝ Գյումրիի բուժկենտրոնների նկատմամբ վստահության լուրջ խնդիր կա: Լավ, բա այդ դեպքում ի՞նչ ասենք հայաստանյան մյուս բնակավայրերի մասին:

Բաղրամյան փողոցում 10 մեքենա իրար են բախվել

Բժշկի չդիմելու մյուս հիմնական պատճառն էլ այն է, որ մարդիկ պարզապես փող չունեն:

Մի խոսքով, որ կողմից էլ բժիշկների վեճի խնդրին մոտենում ենք, հիմքում, միեւնույնն է, միանգամայն տխուր պատկեր է: Իսկ ամենավատն այն է, որ այս ամենը թողած, առողջապահության նախարարը ուշքն ու միտքը տվել է ծխախոտի դեմ պայքարին: Չնայած, դա էլ է «հասկանալի». մեր բուժհաստատությունների եւ դրանց աստղաբաշխական գների պայմաններում մարդկանց մի ելք է մնում՝ չծխել, որ քիչ հիվանդանան եւ հիվանդանոցների դռներն ընկնելու կարիք չունենան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА