ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՐԹԱԿԱՆ «ԹԵԹԵՎ ՎԵՃԸ» ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԿՈՒ ԴԵՌԱՀԱՍԻ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

21.02.2018 22:10 ՔՐԵԱԿԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ «ԹԵԹԵՎ ՎԵՃԸ» ԱՎԱՐՏՎԵՑ  ԵՐԿՈՒ ԴԵՌԱՀԱՍԻ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

Փետրվարի 19-ին վիճաբանություն, ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում: Մասնակիցները տարբեր դպրոցներում սովորող 11-րդ դասարանի աշակերտներ են, որոնցից երկուսին դանակահարված տեղափոխել են հիվանդանոց: Իսկ դանակահարողը ներկայացել է իրավապահներին: Ըստ տեղեկությունների` տուժածներից մեկը թիվ 83 դպրոցի աշակերտ է: Դպրոցի տնօրենը` Մանվել Պապոյանը, մեզ հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով.

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական կաշառքի դեպքը

- Այո, աշակերտներից մեկը մեր դպրոցի աշակերտ է` Ռաֆայելը: Շատ զուսպ, գերազանց առաջադիմությամբ երեխա է, երբեւէ որեւէ արտառոց միջադեպով աչքի չի ընկել: Շատ համեստ տղա է: Թե ինչ է եղել, ինչ գործ ուներ այդ աշակերտների հետ, չեմ կարող ասել: Ասում են՝ դեռահասների միջեւ թեթեւ վեճ է եղել, թե ինչ թեմայով, տեղյակ չեմ: Ընթացքում երեւի տաքացել են ու... Ամեն դեպքում, դեռ ինքս էլ չեմ պարզել պատճառը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА