ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է

21.02.2018 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է

«Ժողովրդի ձայնը» հասարակական կազմակերպությունը Հայաստանի մարզերում եւ Երեւանում տարբեր տարիքի` 1000 քաղաքացիների շրջանում անցկացրել է հարցում պարզելու, թե ՀՀ քաղաքացիներն ինչ գործոնների հետ են կապում ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը:

«Ասում էի՝ հայկական շոու-բիզնեսը կոմայի մեջ է, բայց նա վաղաժամ հեռացավ մեզանից»

«Ժողովրդի ձայնը» ՀԿ  փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ խոսքով` հարցման մասնակիցների 28 տոկոսը ներկայիս հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերությունները կապում են աշխարհաքաղաքական շահերի հետ, իսկ 37 տոկոսն այդ հարաբերությունները պայմանավորում  են երկու երկրների ներկայիս նախագահների աշխատանքով. «12 տոկոսը  համարում է, որ դրա պատճառը երկու երկրների  պատմական մտերմությունն է, իսկ 23 տոկոսն այս փաստը կապում է Ռուսաստանում առկա հայկական մեծ համայնքի հետ»,- նշեց Ա. Ղուկասյանը:

«Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆՆ էլ ներկայացրեց, թե` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավար լինելու փաստը ինչ ազդեցություն է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների վրա, հարցման արդյունքները. «44 տոկոսի կարծիքով` այն ապահովում է Հայաստանի ռուսամետ արտաքին հատվածը, հարցվողների 52 տոկոսը համարում է, որ այդ փաստն ազդում է Հայաստանի` ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ակտիվ մասնակցության վրա, 4 տոկոսն էլ կարծում է, որեւէ ազդեցություն չի ունենա»,- ընդգծեց Ծ. Կոստանյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА