ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարզվելու է` նախագծի փոխարեն ունենք մի վինեգրետ, որ չարժի էլ ընդունել»

21.02.2018 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պարզվելու է` նախագծի փոխարեն ունենք մի վինեգրետ, որ չարժի էլ ընդունել»

Շրջանառության մեջ է դրված ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագիծը: Ընդ որում` դրա վերաբերյալ արդեն իսկ տեղի է ունեցել հանդիպում` փորձագիտական առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ: Մինչդեռ հայաստանյան փորձագիտական շրջանակի հետ մինչեւ այժմ այն չի քննարկվել, ոչ էլ ներկայացվել է նրանց դատին: Հենց այս նախագիծն էլ քննարկեցինք «Ազդակ» լրագրողական ակումբում հրավիրված «Կլոր սեղանի» ժամանակ: Ի դեպ, փորձել էինք հրավիրել նաեւ ներկայացուցիչներ` ՀՀ արդարադատության նախարարությունից եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, սակայն նրանք, պատճառաբանելով զբաղվածությունը, մերժել էին:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բարեգործության մասին» օրենքը

«ԻՆՉՈՒ ԽԻՂՃԸ` ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ, ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԱՆԱԶԱ՞Տ»

ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշեց, որ  ակնկալում է նախագծի վերաբերյալ հրապարակային քննարկումներ, որպեսզի մեր հասարակությունը տեղյակ լինի եւ լավ պատկերացնի, թե ինչպիսի արմատական փոփոխությունների դաշտ ենք մուտք գործում, եւ ինչպիսի արձագանքներ է ունենալու այն մերձակա տեսանելի պատմական ժամանակահատվածում. «Եթե չեմ սխալվում, արդեն 5-րդ անգամ է, որ այսպիսի օրենքի նախագծի քննարկմանը մասնակից ենք լինում վերջին փուլում: Նույնիսկ չեմ կարողացել ստանալ նախագծի տեքստը եկեղեցու գործերի կառավարմանը կից խորհրդից, որովհետեւ նրանք էլ չեն ունեցել: Իհարկե, կարող ենք քննարկել նախագիծը, բայց ցանկալի կլիներ, որ քննարկմանը ներկա լինեին նրանք, ովքեր գրել էին, որովհետեւ կոնկրետ հարցեր կան, որոնք պետք է նրանք կարողանան մեկնաբանել»:

Աստվածաբանն ընդգծեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ովքեր են եկել Եվրոպայից կամ մեկ ուրիշ վայրից` նախագիծն ուսումնասիրելու, բայց իրեն հետաքրքրում է առանցքային հարցեր. «Օրինակ` ինչո՞ւ է նախագծի վերնագրում գրված «խղճի ազատություն»: Խիղճը` որպես այդպիսին, կարող է լինել նաեւ անազա՞տ, երբ այն մարդու համար ներքին գնահատական է եւ ներքին կողմնորոշում: 100 անգամ այս հարցը բարձրացրել ենք, բայց միեւնույնն է, որովհետեւ չկա փոխադարձ թափանցման դաշտ, որտեղ նախագիծ գրողները նաեւ կծանոթանան, որ խղճի ազատության մասին պետք չէ գրել, այլ պետք է գրել կրոնական կազմակերպությունների եւ նրանց իրավունքների շրջանակի մասին: Փաստորեն, այն, ինչ ժամանակին եղել է շրջանառության մեջ, մնացել է: Իսկ եթե խոսում ենք խղճի մասին եւ պնդում, որ այն պետք է լինի ազատ, ուրեմն` նշանակում է հանցագործի խիղճն էլ պետք է լինի ազատ, խորը անբարոյականության կրողինն էլ, որովհետեւ խիղճն այնպիսի հարաբերական ներքին գնահատական է, որ բոլորս էլ լավ գիտենք` որոշ դեպքում այն նաեւ հանցակից է եւ գործընկեր: Հետեւաբար, եկեք նախ այդ հարաբերական եզրույթը պատկերացնենք ու սահմանենք»:

«Զսպաշապիկ» Ծառուկյանի՞ն

«ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ ՄՈՏ 2000-Ի»

«Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ էլ հիշեցրեց, որ օրենքի նոր նախագիծը զուգահեռ է առաջ տարվում, քանի որ դեռեւս  2009 թվականին առաջին ընթերցմամբ` ընդունվել է նման օրենք, ինչն այսօր անտեսվում է: Ապա անդրադարձավ նախագծի որոշ դրույթների. «Նոր օրենքի նախագծով կրոնական կառույցը ստանում է ՀԿ կարգավիճակ: Իսկ եթե կրոնական կառույցներն ունենալու են ՀԿ կարգավիճակ, կարծում եմ` այս օրենքն էլ պետք չէ: Բացի այդ, ցենզն էլ է իջեցվել, եթե նախկինում կրոնական կառույց էր համարվում այն, որն ուներ 200 հոգի, այժմ 150 հոգանոց խումբն էլ կարող է կրոնական կառույց կոչվել: Հիմա 64 կրոնական կառույց կա գրանցված, իսկ այս դեպքում կրոնական կառույցների թիվը կարող է հասնել մոտ 2000-ի: Չի բացառվում, որ ցանկացած մարդիկ կարող են հավաքվել, ասել, թե կրոնական կառույց են ու խղճի ազատություն անվան տակ ինչ ուզենան անեն»:

Ըստ «Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ ղեկավարի, կրոնական կազմակերպությունները Հայաստանում պետություն են պետության մեջ` ոչ հսկողության են ենթարկվում, ոչ էլ պատժամիջոցների ու պատասխանատվության. «Առաջին եւ գործող օրենքում առկա է «հոգեորսություն» հասկացողությունը, բայց այս նոր նախագծի մեջ ընդհանրապես խոսք չկա դրա մասին: Միայն նշված է «հոգեբանական», բայց ո՞վ է դա գնահատելու, ի՞նչ մասնագետի կողմից, չկա: Ըստ էության, «սվաղված» բաներ են գրված նախագծում, որոնք բավականին մեծ խնդիրներ են առաջացնելու: Իսկ արդյունքում նույն կերպ կրոնական կառույցները միանշանակ կշարունակեն արտասահմանյան ֆինանսավորում ստանալ, իսկ այն մասը, որոնք մեր տեղական կրոնական կառույցներն են, կլինեն ճնշվածի դերում»:

Ովքեր են Երեւանի վարչական շրջանների լավագույն ղեկավարները

«ԹԵ՞ ԷԼԻ ՄԵՐ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՄՆԱԼՈՒ ԵՆ ԱՌԿԱԽՎԱԾ ՕԴՈՒՄ»

Վ. Խաչատրյանը խոսեց նաեւ ձեւակերպման մասին, թե ծնողն իր կրոնական  ճանապարհով կարող է տանել միայն մինչեւ 14 տարեկան երեխային. «Ինչո՞ւ, ես կարող եմ բացատրել, բայց ուզում եմ իմանալ արդյոք օրենքի հիմքում դրված է այն, թե` ոչ: Ինչպես նաեւ, այսպես կոչված, կրոնական գրականությանը վերաբերող հատվածներն են խնդրահարույց: Ուզում եմ հասկանալ` ի՞նչն է պատճառը, որ լիարժեք ձեւայնացումը, իր անցած պատմական տեքստերը դուրս են դրվում եւ հայտարարվում է, որ տեքստը կապ չունի: Վերջին հաշվով եվրոպական աղբյուրներում գոնե դրված է, որ նա, ով ուզում է հիմնել կրոնական կառույց, պետք է ապացուցի, որ կրոնական է եւ առանց սուրբ տեքստի ի վիճակի չէ կրոնական գործունեություն ծավալել: Այս ամենը շատ խորը ընկալման խնդիր է»:

Ասվածաբանի գնահատմամբ` կրոնական կազմակերպությունների մասին օրենքը պետք է սկսվի փիլիսոփայական ընկալումից. «Հակառակ դեպքում ունենալու ենք տարբեր տեղերից հավաքած-լցրած մի տեքստ ու պարզվելու է` նախագծի փոխարեն ունենք մի վինեգրետ, որը չարժի էլ ընդունել, որովհետեւ ավելորդ գլխացավանք է: Վերջիվերջո, ամերիկյան, գերմանական իրականությունը հայկական իրականության պատճենը չէ: Չկա այդպիսի սպեղանի, որ բոլոր տեղերում գոյություն ունեցեղ արժեքներ, ինչ-որ տարրեր կարող են ամենուր ներդրվել, որպես համակարգ: Այս տեսակետից Հայոց Առաքելական եկեղեցու կարծիքը պետք է ունենանք նաեւ այս օրենքի հարցում: Այսինքն` հասկանանք` այն փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան ամբողջ դաշտում, իր մեջ ներառո՞ւմ են եկեղեցի եւ պետություն հարաբերությունները, այն ե՞ւս պետք է վերանայվի: Չէ՞ որ ասում ենք, որ մեր ինքնությունը գտնվում է Սուրբ Էջմիածնում, որովհետեւ այն սոսկ քրիստոնեություն չէ: Այն մարդիկ, ովքեր գրել են այս նախագիծը, ամենայն խորությամբ ընկալե՞լ են դրա շարադրանքի փիլիսփայությունը, թե՞ էլի մեր հարցադրումները մնալու են առկախված օդում»:

Իրանական լրատվական դաշտը ոչ միանշանակ է անդրադարձել նախիջեւանյան իրադարձություններին.իրանագետ

17 ՏԱՐԻ ՀՀ-ՈՒՄ ՈՉ ՈՔ ՉԻ ԶԲԱՂՎԵԼ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏԵԼՈՎ

Ամփոփելով թեման` Ալեքսանդր Ամարյանը հակադարձեց ընդդիմախոսներին, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել, թե նախագծով հսկողություն է իրականացվելու կրոնական կառույցների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. «Ո՞վ ասաց` չի կարելի: Նայենք աշխարհի փորձը. Ֆրանսիայում կրոնական ոստիկանություն է գործում, քրեական օրենսգրքում 12 տարի ազատազրկումից մինչեւ 300-500 հազար եվրոյի տուգանք է սահմանված, Գերմանիայի ներքին գործերում հատուկ կառույցներ են ստեղծված, որոնք զբաղվում են կրոնական կազմակերպություններով: Ուսումնասիրեք Ավստրիայի, Բուլղարիայի օրենքները, բոլոր տեղերում հստակ  գրված է, որ կրոնական կառույցները պարտադիր պետք է լինեն հսկողության տակ:  Մինչդեռ մենք ընդամենը ունենք դատախազության կողմից միայն 2001 թվականին հրապարակված մի ուսումնասիրություն, որտեղ նշված են կրոնական շարժառիթներով կատարված հանցագործությունները: Ընդամենը 15 էջանոց մի զեկույց է ու վերջ, դրանից հետո` առ այսօր ոչ ոք չի զբաղվել կրոնական կառույցները հետազոտելով»:

Ա. Ամարյանը շեշտեց, որ Ֆրանսիան, որը համարվում է աշխարհիկ պետություն, կրոնական կառույցների վերաբերյալ 3-4 անգամ մեծ քննարկումներ է իրականացրել Ազգային ժողովում, հատուկ քննչական խումբ է ստեղծվել, որը հետազոտություն է կատարել` աղանդների ֆինանսավորման եւ կրոնական կառույցների կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ. «Դրանից հետո բավականին կառույցներ կա՛մ փակվել են, կա՛մ ենթարկվել պատժամիջոցների, կա՛մ էլ կրոնական կառույց կոչվելուց զրկվել են ու դարձել հասարակ ՍՊԸ: Իսկ մեզ մոտ հենց մի բան ես ասում` միանգամից հիշում են խղճի ազատությունը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը ընդգծված արհամարհական վերաբերմունք է դրսևորել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի նկատմամբ. «Ժամանակ»

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА