ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՈՒՌ ՄԱՅՐ ԱԹՈՌԸ

21.02.2018 21:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈ՞Ւ Է ԼՈՒՌ ՄԱՅՐ ԱԹՈՌԸ

Օրերս հայտնի դարձավ, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի ժամանակավոր տեղապահ  Գարեգին սրբազան Բեկչյանը հրաժարական է տվել եւ կրկին վերադարձել Գերմանիա: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ստամբուլի նահանգապետարանը չեղարկեց Պոլսո պատրիարքի ընտրությունները: Բեկչյան սրբազանի հրաժարականից հետո պատիրարքարանում տեղապահ նշանակվեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով նույն պաշտոնից հրաժարական էր տվել նախորդ տարի մայիսին: Աթեշյանին կրկին նույն պաշտոնին նշանակելը մեծ դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում, նրանց կարծիքով` վերջինս ծառայում է ոչ թե եկեղեցուն, այլ Թուրքիայի կառավարությանը: Այս գործընթացում ինչ դիրքորոշում պետք է ցուցաբերի Առաքելական եկեղեցին, ինչու է ուշանում վերջինիս արձագանքը: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Վերջին պահին Փաշինյանը միտքը փոխել է. Ինչո՞ւ ոստիկանապետ չի նշանակել Հունան Պողոսյանին. «Ժողովուրդ»

Պատմաբան, հրապարակախոս ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ տեղեկացրեց, որ երեկ այս հարցով գնացել են Մայր Աթոռ եւ պահանջել տեսակցություն կաթողիկոսի հետ. «Մեզ ընդունեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Նարեկ արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Մոտավորապես 30 րոպե նա լսեց մեր բողոքն ու պահանջը` այն է, որ պատժի ենթարկվի Աթեշօղլու կոչեցյալը: Հստակ որեւէ բան նա չասաց, միայն նշեց, որ հարցը կքննարկվի, եւ ինչ էլ լինի` տեղյակ կպահի մեզ: Ըստ նրա` խնդիրը բավականին բարդ է եւ հեշտ լուծելի չէ: Այս իրավիճակում Մայր Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ իրավասու է  վճիռ կայացնելու, որը կարող է լինել վերջնական: Ամեն ինչ այս աստիճանի չէր հասնի, եթե հենց սկզբից լիներ Ամենայն Հայոց կաթողիկոսի արձագանքը: Դժվարանում եմ ասել, թե ինչու մինչեւ այժմ մեր եկեղեցին որեւէ քայլ չկատարեց, այս հարցին պետք է պատասխանի Մայր Աթոռի պատասխանատուն, այսպես չի կարելի»:

Թուրքագետ, պոլսահայ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԻ խոսքով` Արամ Աթեշյանը չի կարող փոխանորդ լինել, քանի որ նրան ոչ թե ընտրել են, այլ նշանակել է պետությունը. «Պոլսո հայոց պատիրարքարանի իրական ղեկավարը Գարեգին Բեկչյան սրբազանն էր, որը հրաժարական տվեց, նա ընտրվել էր հայ եկեղեցու բոլոր կանոնակարգերի համաձայն: Այս պահին ստեղծվել է շատ բարդ իրավիճակ, դժվար է ասել, թե այս դեպքում ինչ կարող է անել Առաքելական եկեղեցին: Քանի որ Պոլսո Պատրիարքարանն անկախ է եւ կարող է նույնիսկ հայտարարել, որ չի ճանաչում Էջմիածնի կաթողիկոսարանը»:

«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ խոսքով` Գարեգին Բեկչյան սրբազանի հեռանալու մեղավորներից մեկն էլ Սուրբ Էջմիածինն է, որը իր լռությամբ տվեց համաձայնությունը. «Մեր կաթողիկոսը ոչինչ չարեց, սա էլ այն դեպքում, երբ կարող էր այս հանցագործության համար մեղավորներին պատժել: Թուրքիային հաջողվեց մեր եկեղեցում «դեսանտ» իջեցնել` Աթեշյանին, որը դարձել է մեր ամոթը: Այս ամենի մեղավորը մենք բոլորս ենք եւ առաջին հերթին` Մայր Աթոռը, որը որեւէ կերպ չի արձագանքում այս իրավիճակին»:

Մայրության նպաստին վերաբերող նոր օրինագիծ ԱԺ-ում

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА