ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանում 1988-92 թթ.-ին կատարվածը, միանշանակ, ցեղասպանություն էր»

21.02.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ադրբեջանում 1988-92 թթ.-ին կատարվածը, միանշանակ, ցեղասպանություն էր»

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` վաղը` փետրվարի 22-ին խորհրդարանական նիստերի դահլիճում կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը` որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով լսումներ:  Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում ,Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց, որ Ադրբեջանում հայերի սումգայիթյան ցեղասպանությունից արդեն 30 տարի է անցել, եւ այս առումով նման լսումները միգուցեեւ ուշացած են, բայց ավելի լավ է ուշ, քան` երբեք:

Ինչ է որոշել ԱԺ-ում ձեւավորված քննիչ հանձնաժողովը

- Հիշեցնեմ, որ ժամանակին, ի դեմս ինձ, բարձրաձայնել ենք Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից պաշտոնական ճանաչման հետ կապված, եւ եղել են արդեն լսումներ: Ավելին՝ մի քանի անգամ են եղել, եւ անգամ մեր նախաձեռնությամբ օրինագծեր են ներկայացվել Ազգային ժողովի ուշադրությանը,   բայց այդպես էլ այն մնաց որպես նախաձեռնություն եւ օրենսդրորեն չամրագրվեց: Մի՞թե սումգայիթյան ցեղասպանության 30-րդ տարելիցի նախօրյակին հերթական դատարկ քննարկումը պետք է լինի եւ իր իրավաբանական ձեւակերպումը չստանա: Արդեն վաղուց ժամանակն է Ադրբեջանում տեղի ունեցածին հայկական պետության կողմից իրավական եւ քաղաքական ճգրիտ եւ ճշմարիտ ձեւակերպումը տալ: Չպետք է մոռանանք, որ այն օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր դիվանագիտությանը: Սա այն ապացույցն է, որ պետք է ցույց տանք աշխարհին եւ ասենք, որ ադրբեջանցի թուրքը եւ արցախահայը երբեք միասին համատեղ, խաղաղ չեն կարող գոյատեւել մեկ պետության սահմաններում: Հետեւաբար, Արցախի անկախության հաստատումը, ուղղակի, քայլ էր, որպեսզի չկրկնվի այն, ինչ կատարվել է Ադրբեջանում: Վերջիվերջո, ադրբեջանահայության հետ ցեղասպանություն  չկրկնվի Արցախում, չնայած Ադրբեջանը փորձեց այդ ցեղասպանությունը այն տարիներին նաեւ արտահանել Արցախ, բայց նրանց այդ ծրագիրը չհաջողվեց իրականացնել: Այնպես որ, որքան էլ այս լսումներն ուշացած քայլ է, բայց տեղին է: Ավելին՝ օրեր անց Ադրբեջանը աշխարհով մեկ աղմուկ է բարձրացնելու հերթական իրենց Խոջալուի հեքիաթի վերաբերյալ, որպեսզի ստվերի սումգայիթյան ցեղասպանության 30-րդ տարելիցը: Այդ կերպ նրանք վարվել են տարիներ շարունակ՝ ստվերելով Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում 1988-92 թթ.-ին կատարված ցեղասպանությունը: Այնպես որ, միգուցե, այս լսումները միայն ծառայեն, որպես Ադրբեջանի կողմից Խոջալուի վերաբերյալ հերթական վայնասունին չեզոքացնելու քայլ, ինչն անթույլատրելի է: Չի կարելի այդքան երկար քննարկել պարզունակ եւ միանշանակ հարցը: Ադրբեջանում 1988-92 թթ.-ին հայերի նկատմամբ կատարվածը, միանշանակ, ցեղասպանություն էր, եւ դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի այն եւ այս ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ադրբեջանահայությունը երբեք չի ներելու իր հետ կատարվածը իր պատմական բնօրրանում, եւ անպայման Ադրբեջանը պետք է վարձահատույց լինի կատարված հանցագործության  համար` ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական առումով: Այս գործում մենք կարիք ունենք, որ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունը կանգնի ադրբեջանահայության թիկունքին այս արդարացի պատերազմում, որտեղ մենք պաշտպանում ենք ողջ մեր ազգի ու երկու հայկական պետությունների շահերը եւ իրավունքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ- Գ. Այվազյանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА