ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀԿ-ական նախարարի

21.02.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀԿ-ական նախարարի

Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն շարունակում է բողոքել կառավարությունից` հիմա էլ նախարարներին անդրադառնալով առանձին-առանձին: Այս անգամ ՀՅԴ-ականների թիրախում հայտնվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ըստ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի տարածած վերլուծության, ոչ ավել, ոչ պակաս, կասկածի տակ է դրվում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման որակը: ՀՅԴ-ական  հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել է փաստաթղթային ուսումնասիրություն (շուրջ 4000 էջ), եւ արձանագրել են մի շարք մտահոգություններ, որոնք դասակարգել են 12 կետերով: Իհարկե, այս պահին կետ առ կետ չենք անդրադառնա դրանց, բայց փաստենք, որ եթե ինչ-որ բան այն չէ վերոնշյալ փաստաթղթերում, ապա դրա պատասխանատվությունը կրում է նաեւ ՀՅԴ-ն: Չէ՞ որ դեռ ոչ վաղ անցյալում նրանք էին հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ եւ ստանձնել ոչ թե առանձին ոլորտների, այլ երկրի ողջ կառավարման պատասխանատվությունը: Իսկ եթե սա պատասխանն է` ՀՀ վարչապետի կողմից ՀՅԴ-ական նախարարներին արվող «նկատողությունների», ուրեմն՝ այս դեպքում զուտ քավության նոխազ է դարձել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով էլ, ըստ էության, ՀՅԴ-ի հիշյալ մտահոգությունների հասցեատերն է:

Սպորտի նախարարությունն առաջարկում է անցկացնել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА