ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

20.02.2018 23:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Էդ ո՞ւմ էր մի կտոր հաց տվել, որ «Երկիր ծիրանիի» էդ կնոջ դեմն առան:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` ՉԱՐԵՆՑԱԲԱՐ («ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻԻ» ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ` «ԿՐԾՔԵՐԻՍ ՁԵՌՔ ՏՎԵՑ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՊՏԱԿԵՑԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Մեկի կուրծքը մզկի՜թ էր սպիտակ,

Մյուսինը` սե՜գ մի տաճար.

 

ԻՆՉՔԱՆ ԷԼ ԱՆԱԼԻԶ ԱՆԵՆ, ՄԵԿ Է` ԱՐԴՅՈՒՆՔԸ ՆՈՒՅՆՆ Է (ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂՏԱՋՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԸ ԱՆԱԼԻԶ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ինչքան էլ անալիզ անեն էդ տարաները` մեկ ա արդյունքում մեզի անալիզի պատասխան են ընդունում:

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՕԼԻՄՊԻԱԴԱ ԳՆԱՑԱԾ ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴԻՆ

Առանց դահուկ ո՜ւր ես գնում Փանոս ջան…

 

ԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

Երիտասարդ ժամանակ Թրամփը չէր հավատացել մի գնչուհու գուշակությանը, որ նա կտեղափոխվի պետական անվճար կացարան, որտեղ նախկինում բնակվում էր սեւամորթների մի ընտանիք:

 

ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԵՄ-ի երեւանյան գրասենյակից հայտնում են, որ որոշել են` որպես անհեռանկարային, դադարեցնել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, քանի որ Հայաստանում բոլորը բոլորին ճանաչում են, միմյանց մասին ամեն ինչ գիտեն եւ պայքարելու որեւէ ցանկություն չունեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА