o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու են ԵԽԽՎ-ում Թուրքիային քննադատող զեկույցին դեմ քվեարկել Ռուստամյանն ու Զոհրաբյանը

24.06.2016 15:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու են ԵԽԽՎ-ում Թուրքիային քննադատող զեկույցին դեմ քվեարկել Ռուստամյանն ու Զոհրաբյանը

Հունիսի 22-ին ուշագրավ քվեարկություն է տեղի ունեցել այս օրերին ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Ձայների 96 «կողմ», 24 «դեմ», 10 «ձեռնպահ» հարաբերակցությամբ` ընդունվել է «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը, որտեղ քննադատության է ենթարկվում խոսքի ազատության վիճակը Թուրքիայում, խոսվում է ժողովրդավարության ապահովման ոլորտում խնդիրների, հետապնդումների հարցերի հրատապ լուծման մասին: Ավելին` ընդունված զեկույցում ասված է նաեւ, որ Թուրքիայում բազմաթիվ պատգամավորներ զրկված են անձեռնմխելիությունից, իսկ բազմաթիվ լրատվական կայքեր, ուղղակի արգելափակված են: Սակայն, պարզվում է` այս զեկույցին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից ոչ բոլորն են «կողմ» քվեարկել: Արդյունքում զեկույցին «կողմ» են քվեարկել ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «դեմ» են քվեարկել: Թե ինչո՞վ էր պայմանավորված այսպիսի աբստրակտ քվեարկությունը, «Իրավունքին» հաջողվեց ճշտել հավաստի աղբյուրներից:

«Փաշինյանը իրեն դրել է էն տղու տեղը, որը քիչ է քնցրել է մեր ազգին, մի հատ էլ փորձում է քնած ժամանակ կոդերը փոխի». Արմեն Աշոտյան

Իրականում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը փորձել է համազեկուցող ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեի միջոցով փոփոխություն առաջարկել` Թուրքիային մոնիթորինգի տակ դնելու հետ կապված, սակայն այն չի ընդունվել: Իսկ այդ ընթացքում պատվիրակությունը չի հասցրել պայմանավորվել, թե ինչպես է վարվելու այս դեպքում: Եվ մինչ հայ պատգամավորները փորձել են դիմակայել որոշակի դավերի եւ ակնթարթային որոշումների շարանի մեջ ճիշտ կողմնորոշվել, զեկույցը դրվել է քվեարկության, եւ Ն. Զոհրաբյանն ու Ռուստամյանը, որոնք իրար կողք են նստած եղել, քվեարկել են «դեմ»:

Ի վերջո, ո՞րն էր ճիշտ «դեմ» քվեարկելը, թե՞ կողմ, գնահատականները թողնելով ընթերցողին` պետք է փաստենք հետեւյալը. ճիշտ էր «կողմ» քվեարկելը, քանի որ խիստ դատապարտվում է Թուրքիան, ճիշտ էր «դեմ» քվեարկելը, քանի որ փաստաթղթում չընդգրկվեցին հայաստանյան պատվիրակության առաջարկները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА