o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ»

24.06.2016 15:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ»

Ինչպես հայտնի է, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանը հունիսի 22-ին որոշել է երկամսյա կալանք կիրառել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ: Մինչ այդ, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Ժիրայր Սէֆիլյանի դեմ հարուցված գործի մասին: Դրա համաձայն` բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք կազմակերպել են ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:Սէֆիլյանը շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց հետ, որոնց հանձնարարել է համապատասխան հրամանի դեպքում օգտագործել զենքն ու ռազմամթերքը: Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչպես նաեւ առերեսման ժամանակ հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց: Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցները, Սէֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, որոշել է միջնորդություն ներկայացնել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Գործով որպես մեղադրյալ ներգրավված է 9 անձ, այդ թվում` Ժիրայր Սէֆիլյանը: Մեղադրյալներից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

«Շշի Մելոյի» մահափորձի պատվիրատուի հետքերը տանում են քրեական աշխարհ. «Իրավունք»

Թե որքանով Սէֆիլյանը կապ ունի 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի եւ նրա ղեկավար Արթուր Վարդանյանի հետ` հարցով դիմեցինք վերջինիս փաստաբան «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով ասաց. «Ձեր կողմից նշված անձը` Սէֆիլյանը, հայտնի քրեական գործի հետ որեւէ առնչություն չունի: Համենայնդեպս, իմ տեղեկատվությամբ, նման փաստ չկա: Նա այս քրեական գործով չի անցել այնքանով, որքանով տիրապետում եմ իմ պաշտպանյալ Ա. Վարդանյանի քրեական գործի նյութերին»: Փաստաբանը նաեւ նշեց, որ բանդայի գործով դեռ նորություններ չկան, ընթանում է նախաքննություն, իսկ թե երբ կավարտվի, պարզ չէ: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА