ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐՑԱԽՅԱՆ «ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ»

20.02.2018 19:30 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐՑԱԽՅԱՆ «ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ»

30 տարի առաջ այս օրը Ազատության հրապարակում առաջին անգամ հավաքվեց ստվար բազմություն` Արցախի հիմնահարցով: Եվ խորհրդանշական է, որ այդ օրվանից ուղիղ 30 տարի անց, մոտավորապես այն ժամին, երբ 30 տարի առաջ սկսվեց պատմական հանրահավաքը, Սուրբ Հարություն եկեղեցում մեր հանրությունը հրաժեշտ է տալու երգչուհի Մարիետա Բադալյանին: Իսկ Մարիետա Բադալյանը այն երգչուհին է, ով Արցախյան ազատամարտի խմորման շրջանում մշտապես իր կիթառով եւ բացարձակ ապաքաղաքական, բայց լիրիզմով լեցուն երգերով ներկա էր Խորհրդային Հայաստանի ազատամտության օջախներից մեկի` Գրողների միության արցախաշունչ հավաքներին:

ՀԱՅՈՑ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ

 

10 ՕՐ ԵՎ 30 ՏԱ­ՐԻ, ՈՐ ՑՆՑԵ­ՑԻՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԸ

Պա­տա­հա­կան ոչինչ չի լի­նում: Ար­ցա­խյան բռնկու­մից ու­ղիղ 30 տա­րի անց, մո­տա­վո­րա­պես նույն ժա­մին, հան­րու­թյու­նը մաս­նակ­ցե­լու է իր վե­րել­քի լի­րի­կա­կան նա­խեր­գան­քի հա­մեստ ու­ղեկ­ցոր­դու­հու հո­գե­հանգս­տին: Իսկ հու­ղար­կա­վո­րու­թյու­նը լի­նե­լու է հա­ջորդ օրը` մո­տա­վո­րա­պես նույն ժա­մին, երբ Ազա­տու­թյան հրա­պա­րա­կը 30 տա­րի առաջ ար­դեն ամ­բող­ջո­վին ալե­կոծ­ված էր եւ հի­շեց­նում էր փո­թոր­կած ծով: Սուրբ Հա­րու­թյուն` հրա­ժեշ­տի վայրն էլ խորհր­դան­շա­կան է: Քան­զի 30 տա­րի առաջ սկիզբ էր դրվել մեր ազ­գի եւ պե­տա­կա­նու­թյան հա­րու­թյա­նը: Մեր երկ­րի մայ­րա­քա­ղա­քում հան­րա­հա­վա­քա­յին առա­ջին ալի­քը տե­ւել էր շուրջ 10 օր: Եվ այդ 10 օրը ցնցե­ցին ե՛ւ մեզ, ե՛ւ աշ­խար­հը: Առա­ջին ան­գամ էր, որ հա­յե­րը բա­ցե­ի­բաց իրենց իղ­ձե­րից խո­սում էին ոչ թե խո­հա­նո­ցում փսփսա­լով, կա՛մ փոք­րիկ դահ­լի­ճով կի­սա­ակ­նար­կե­լով հա­ղոր­դակց­վե­լով, կա՛մ գո­ղե­գող, շրջա­պա­տից թա­քուն հան­րա­գիր ստո­րագ­րե­լով, այլ բա­ցե­ի­բաց, իր երկ­րի ամե­նա­գե­ղե­ցիկ հրա­պա­րա­կում, բարձ­րա­ձայն, ի տես իրար եւ աշ­խար­հի: 1988-ի փետր­վա­րի 20-ը այն օրն էր, երբ հրա­ժեշտ էինք տվել կաշ­կանդ­ված եւ կի­սա­ձայն ան­ցյա­լին, երբ պար­զո­րոշ հնչեց­րել էինք «Մի­ա­ցում» կար­գա­խո­սի մեջ ամ­փոփ­ված մեր կեն­սա­բա­նա­ձե­ւը: Մի քա­նի օր անց, դրան ի պա­տաս­խան, մեզ մա­տու­ցե­ցին կեն­սա­բա­նա­կան թշնա­մու կող­մից իրա­կա­նաց­րած հեր­թա­կան արյու­նոտ ոճի­րը, որն ակն­թար­թո­րեն սրբեց-տա­րավ կեղ­ծա­վոր «բա­րե­կա­մու­թյան», «ին­տեր­նա­ցի­ո­նա­լիզ­մի» եւ նույն­քան անար­ժեք «իզմ»-երի պսպղան փո­շին: Իսկ հե­տո մեզ սպաս­վում էր ան­հա­վա­սար պա­տե­րազ­մը եւ պե­տա­կան ան­կա­խու­թյան վե­րա­կանգ­նու­մը:

1988-ի փետր­վա­րյան էներ­գե­տի­կան մեզ տվեց այն, ին­չը կան­խո­րո­շեց մեր հե­տա­գա ըն­թացքն ու ճա­կա­տա­գի­րը: Նախ` դրա ստա­ցած դրա­կան լից­քե­րը այն­քան զո­րա­վոր էին, որ չնա­յած 30 տար­վա ըն­թաց­քում բա­զում բա­ցա­սա­կան եւ հի­աս­թա­փեց­նող բա­ներ ենք տե­սել, սա­կայն դրա իներ­ցի­ան վա­յե­լում ենք մին­չեւ հի­մա: Գու­մա­րած դրան` հենց այդ օրե­րին ծնվեց բա­ցա­ռա­պես խա­ղաղ ու քա­ղա­քա­կիրթ փո­ղո­ցա­յին ակ­ցի­ա­նե­րի այն մշա­կույ­թը, երբ մի քա­նի հա­րյուր հա­զար մաս­նա­կից­նե­րի առ­կա­յու­թյամբ ան­գամ բա­ցառ­վում է նույ­նիսկ չնչին իրա­վա­խախ­տու­մը: Թվում է, թե դա փոքր դե­տալ է, բայց այդ մշա­կույ­թի շնոր­հիվ մենք խու­սա­փե­ցինք այն­պի­սի երե­ւույ­թից, ինչ­պի­սին ավե­րիչ փո­թոր­կի տես­քով ան­ցավ ե՛ւ մեր ան­մի­ջա­կան հա­րե­ւան­նե­րի, ե՛ւ հետ­խորհր­դա­յին տա­րած­քի շատ ու շատ երկր­նե­րի վրա­յով` քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ­նե­րից: Ավե­լին, մեր ազ­գին գրե­թե ան­ծա­նոթ մնաց այն­պի­սի երե­ւույ­թը, ինչ­պի­սին են զանգ­վա­ծա­յին ան­կար­գու­թյուն­նե­րը: Եվ դրա շնոր­հիվ այս 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք կա­րո­ղա­ցանք խու­սա­փել ամ­բո­խա­յին տեխ­նո­լո­գի­ա­նե­րի մի­ջո­ցով դրսի տիկ­նի­կա­վար­նե­րի ղե­կա­վա­րու­թյան ներ­քո իրա­կա­նաց­վող հե­ղաշր­ջում­նե­րից եւ դրսից նշա­նակ­ված խա­մա­ճի­կա­յին ռե­ժիմ­նե­րից:

ՆԻԿՈԼԻ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Այսինքն` ունեցանք այնպիսի արժեքավոր կապիտալ, ինչպիսին սեփական իշխանությունն է, լինի դա շատ լավը, կամ շատ վատը, բայց սեփականը, այլ ոչ թե դրսից նշանակված գաղութարարական ադմինիստրացիա: Այլ հարց է այդ իշխանության որակը, սակայն կարծում ենք, որ դա լիովին համարժեք է մեր հանրության որակին եւ մակարդակին:

 

ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ «ՄԱՐՏԸ»

Հիշո՞ւմ եք, թե ինչ էր խոստացել ծերուկ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս օրվա համար: Չե՞ք հիշում` հիշեցնեմ: Նա խոստացել էր, որ մեկնարկելու է «խաղաղության երթերի» շարանը, որը ներծծված է լինելու պացիֆիզմի ոգով: Եթե չեք ալարում` հարցուփորձ արեք շուրջ 1000 քչից-շատից ծանոթ մարդկանց եւ եթե մեջները գտնեք մեկ-երկու տեղյակների, ապա ձեզ կարելի է շնորհավորել: Այս պահին մեր իմաստնացած հանրությունը մերժում է գործնականում բոլոր` անպտուղ եւ ոչ մի տեղ չտանող գաղափարներն ու խոստումները: Առավել եւս, մերժում է պացիֆիզմն ու պարտվողականությունը: Մերժում է նաեւ ծայրահեղական, բռնի հեղափոխական արկածախնդրությունը, եւ պատահական չէ, որ այդ գաղափարի առանցքային դեմքերից մեկը` Ժիրայր Սէֆիլյանը, ամբողջ հանրությանը դիմում է հիասթափված բաց նամակով եւ նրան պիտակում «հիվանդ»:

Բայց «սխալ մեղր պատրաստող սխալ մեղուների» տեսք մեր ժողովուրդն ունի նաեւ բազում` պոպուլիզմի եւ ճվճվանության վրա հույս դրած, բայց իրականում տհաս ընդդիմադիրների համար: Այսօր նաեւ խորհրդարանական ընդդիմության` «Ելքի» քայլերը եւ քարոզչությունը իրենց որակով առանձնապես չեն տարբերվում Զարուհի Փոստանջյանի կուսակցության` Երեւանի ավագանու ձեռնարկած «կոյուղաջրային հեղափոխության» փորձից: Սակայն լուսանցքային խաղացողների եւ նրանց արտաքին պատվիրատուների աստեղային ժամն անցել է: Այսպես, բազում մանր-մունր ինտրիգներ եւ լրատվական պատերազմի փորձեր պետք է որ իրենց վախճանին հասած լինեն, քանզի դրանցից եւ ոչ մեկը չկանխեց Արմեն Սարգսյանի համաձայնությունը` քվեարկվելու, որպես ՀՀ չորրորդ նախագահ: Դե, իսկ մնացյալը, այսպես ասած, զուտ տեխնիկական խնդիր է, եւ ի տարբերություն մեր փորձագետների, չենք կրկնի «եթե չլինի ֆորսմաժոր» բանաձեւը...

Իսկ այս ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պահում է արտաքին քաղաքական ակտիվության մշտական բարձր տոնուսը: Նա Մյունխենի Անվտանգության համաժողովին «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ հանդես եկավ ելույթով:

17/77. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԱՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԸ

Նա վստահաբար ձեւակերպեց Հայաստանի ուղեգիծը. «Ինչպես ասում են` աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաեւ կենսագրություն է: Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որեւէ լավ բան չի բերում: Հետեւաբար նման մրցակցությունից չտուժելն արդեն նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում: Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի եւ շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը ե՛ւ մարտահրավեր է, ե՛ւ հնարավորություն: Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության` համագործակցության եւ շահերի համադրման միջոցով»:

Բնականաբար, մեր երկրի ղեկավարը չշրջանցեց եւ Արցախի հիմնախնդիրը` կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերը եւ շեշտելով. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները` հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության: Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսեւորվեն»:

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԻՆՈՆԵՐԸ» ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷԼ ՉԵՆ ՏԱԼՈՒ

Բնականաբար, եւս մեկ անգամ շեշտվեց միաժամանակ եւ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցության ուղին ու մատնանշեց. «Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձեւավորենք նոր տարանցիկ միջանցք Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ: Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ` ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին եւ տնտեսական առաջընթացին: Այստեղ կցանկանայի նշել եւս մեկ կարեւոր հանգամանք»:

Բայց, անշուշտ, շատ կարեւոր էր անդրադարձը` ինչպես Ադրբեջանի կողմից դրսեւորված բացարձակ ֆաշիստական ուղեգծին, այնպես էլ Թուրքիայի բացարձակ ապակառուցողական եւ սադրիչ մոտեցումներիմ: Եվ այդտեղ ուշագրավ է նրա պատասխանը Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարի շանտաժիստական բնույթ կրող երկարաշունչ հարցին. «Իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երեւանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել:

Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եւ Դուք, թեեւ ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի եւ հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել եւ ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, եւ իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը: Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք»: Իսկ վերջաբանը լրիվ վայել էր սեփական ազգի ներուժը լավ ճանաչող ինքնավստահ եւ սառնասիրտ առաջնորդին. «Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երեւանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, եւ Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»: 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ «ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА