ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետմահու պարգեւատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

20.02.2018 00:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետմահու պարգեւատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար՝ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով հետմահու պարգեւատրվել է հասարակական, քաղաքական գործիչ, քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:

«Ի վերջո, ի՞նչ են ուզում. մեր հաղթանակած, հզոր բանա՞կը թուլացնել». լեգենդար հետախույզ

Լուսահոգի հոր պարգեւը ընդունել են կրտսեր Մելիք-Շահնազարյանները: Որդիներից՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս մասին սոցցանցում համեստորեն նշել է. «Հպարտ ենք եւ շնորհակալ...»:

Հիշեցնենք, որ Լ. Մելիք-Շահնազարյանը կանգնած է եղել Արցախյան շարժման ակունքներում: 1988-ից նա արդեն մասնակցում էր մարտական գործողությունների, ավելին՝ Գանձակի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկն էր: Զինադադարի հաստատումից հետո՝ շարունակեց մարտնչել մեր կենսաբանական թշնամու դեմ, բայց արդեն հասարակական-քաղաքական, տեղեկատվական պատերազմի ճակատում: Նրա «Ոսկանապատ» գումարտակը համանուն կայքէջով թուրքի ահուսարսափն է, մղձավանջային երազը առ այսօր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА