ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած 5 մասնակցի անունները

19.02.2018 23:53 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած 5 մասնակցի անունները

Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլ են անցել 5 մասնակից: Նրանց թվում է՝ Մհեր Արմենիան, «Նեմրա» ռոք խումբը, Լուսինե Մարդանյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Ռոբերտ Քոլոյանը: Ընդ որում՝ եթե ընտրված 5-ից մի քանի անուն ամենեւին էլ նորություն չէր, որ անպայման անցնելու են եզրափակիչ, բայց նաեւ նրանց շարքում կար մեկը, ում հայտնվելն այդ շարքում, ինչպես կասեր «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն, իսկապես, անհավանական էր: Ի դեպ, դրան անգամ չէր հավատում հենց ինքը՝ մասնակիցը: Խոսքը՝ Լուսինե Մարդանյանի մասին է, որի երգը, թեպետ աննկատ մնաց այս օրերին, բայց արի ու տես, որ լավագույն 5-յակում հայտնվեց:

Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն այցելել է Հայաստան

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ հանդես կգան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը, Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը: Իսկ եզրափակիչ փուլում՝ փետրվարի 25-ին, կմրցեն այն տասը մասնակիցները, որոնք կընտրվեն հեռուստադիտողների եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի՝ 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում: Բնականաբար, հաղթողն էլ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА