ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը` Ստրանջայի մրցաշարում

19.02.2018 22:58 ՍՊՈՐՏ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը` Ստրանջայի մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Սոֆիա, որտեղ մեր մարզիկները մասնակցելու են Ստրանջայի մրցաշարին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը տեղափոխվել է «Արցախ»

Ընտրանին մրցավայր է մեկնել Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

 ՀԲՖ-ից տեղեկացրին հավաքականի կազմը. Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Համբարձում Հակոբյան (75 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյան (+91):

Ստրանջայի մրցաշարը մեկնարկելու է այսօր և ընթանալու է մինչև փետրվարի 26-ը: Սա հեղինակավոր մրցաշարի 69-րդ խաղարկությունն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА