ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաերթեր Երեւանում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որից երկուսն անչափահաս են

19.02.2018 20:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վրաերթեր Երեւանում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որից երկուսն անչափահաս են

Փետրվարի 18-ին, ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 11.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գալշոյան եւ Միկոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 9.30-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն 66-ամյա մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ ժամը 22.50-ին իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 19.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 86/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА