ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մելանյա և Դոնալդ Թրամփերը հայտնվել են ամուսնալուծության շեմին. Elle

19.02.2018 19:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մելանյա և Դոնալդ Թրամփերը հայտնվել են ամուսնալուծության շեմին. Elle

Մելանյա և Դոնալդ Թրամփերը հայտնվել են ամուսնալուծության շեմին։ Այս մասին հայտնում է Elle պարբերականը։ Վերջին շրջանում նախագահական զույգի հարաբերությունները չի կարելի անվանել ներդաշնակ։ Գրեթե ողջ հունվարն առաջին տիկինը չի հայտնվել հանրության մեջ, ինչը մամուլը կապում է Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում, Դոնալդ Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի հրապարակման հետ, ինչպես նաև պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հարցազրույցի հետ, ով հաստատել էր, որ հանդիպել է Թրամփի հետ 2006-2010 թթ.։ Դրանից հետո տիկին Թրամփը երկու անգամ խախտել է արարողակարգը՝ ամուսնու հետ հանդիպումից խուսափելու համար։ Նա ամուսնուց առանձին էր ժամանել Կոնգրես, որտեղ Թրամփը վերջերս ելույթ է ունեցել։ Նա ամուսնուց հեռու է անցկացրել նաև Սուրբ Վալենտինի օրը՝ Children’s Inn-ի երեխաների առողջության կենտրոնում։ Այժմ իրավիճակն ավելի է թեժացել։ New Yorker-ը հրապարակել է մոդել Քարեն Մաքդուգալի պատմությունը Թրամփի հետ սիրավեպի մասին, որը տևել է 9 ամիս։ Այդ ժամանակ Թրամփն ամուսնացած է եղել Մելանյայի հետ։

Մելանյա Թրամփը դեմ է հանդես եկել ամուսնու քաղաքականությանը

Սպիտակ տան մամլո ծառայությունը հերքել էր թերթի տեղեկությունը։ Հաստատելու համար, որ ամուսնական կյանքում ամեն բան հարթ է, Դոնալդ և Մելանյա Թրամփերը համատեղ ուղևորվել էին Ֆլորիդա՝ այցելելու Broward Health North հիվանդանոց։ Սակայն ուղևորության ժամանակ Մելանյան կրկին խախտել էր արարողակարգը՝ հրաժարվելով ամուսնու հետ լուսանկարվել Սպիտակ տան մարգագետնում։

Մելանյա և Դոնալդ Թրամփերն ամուսնացել են 2005 թվականին։ Մելանյայի համար այդ ամուսնությունը դարձել է առաջինը, իսկ Դոնալդի համար՝ երրորդը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА