ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքի ընդունումը վաղաժամ էր

19.02.2018 18:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքի ընդունումը վաղաժամ էր

Նախորդ ամիս Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավոր արգելող օրենքի նախագիծը: «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 34 պատգամավոր:
Նախագծով նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ից մինչեւ  2018թ. հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ աջ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար:
Իրավաբան ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս օրենքին, նշեց, եթե ցանկանում են ինչ-որ նորմ սահմանել, ապա նախ պետք է պայմաններ ապահովել.«Եկեք տեսնենք, թե ինչ վիճակում ենք մեր ճանապարհները, երթեւեկությունը, ճանապարհային նշանները, գծանշանները, դրանցիցի որեւէ մեկը նորմալ վիճակում չէ: Այսինքն` եթե սահմանափակումներ են իրականացնում եւ պատճառաբանում ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումը, ապա պետք է ստեղծեն բոլոր պայմանները: Հայտարարում են, թե հետիոտնը չթույլատրված հատվածով չպետք է անցնի, սակայն համապատասխան գետնանցումներ չեն կառուցում: Հայաստանում նման արգելքներ սահմանելու համար շատ վաղ է: Մենք չենք կարող համեմատվել եվրոպական շատ երկրների հետ, քանի որ այնտեղ մեքենան վարում են կարդալով ճանապարհային երթեւեկության կանոնները»,-նշեց իրավաբանը եւ ընդգծեց, որ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրենքը խտրական մոտեցում է ցուցաբերելու այն իրավիճակի հետ կապված , որ ՀՀ երթեւեկության մեջ գտնվող մեքենաների մեծ մասն աջ ղեկով է.«Մեր երթեւեկությունն իսկապես ձախակողմյան է եւ եթե ցանկանում ենք վերացնել այդ արգելքն, ապա պետք չէ միանգամից իրականացնել անցումը: Պետք է վիճակագրություն տեսնենք, թե աջ ղեկով մեքենաների բացառումը, որքանով կնպաստի երթեւեկության կանոնակարգմանը: Կա նաեւ այսպիսի տեսակետ, որ այս  ամենը անձնական շահեր է հետապնդում: Մարդիկ սկսելու են ներկրել ձախ ղեկով մեքենաներ, որոնք ավելի թանկ են, աջ ղեկով մեքենաները ներկրում են Ճապոնիայից, որտեղ դրանք ավելի քիչ են օգտագործում եւ լավ վիճակում են: Պետք է հասկանանք ինչ շահ է հետապնդում, որպեսզի կարողանանք դրա դեմ առնել: Ամեն դեպքում, կարծում եմ` այս օրենքի ընդունումը դեռեւս վաղաժամ էր»,-եզրափակեց իրավաբանը:

«Խնձոր» կազմվածքը կարող է վկայել օրգանիզմում բորբոքային պրոցեսի մասին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА