ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կցուցադրվի Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած հայ վետերաների մասնակցությամբ ֆիլմ

19.02.2018 18:00 ՄՇԱԿՈՒՅԹ
Կցուցադրվի Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած հայ վետերաների մասնակցությամբ ֆիլմ

Այս տարի լրանում է Ստալինգրադի ճակատամարտի ավարտի 75-րդ տարելիցը, այդ առթիվ` փետրվարի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Վլադիմիր Ռուսանեւիչի «Մենք հիշում ենք Ստալինգրադը»  ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նվիրված է Ստալինգրադի ճակատամարտին հայերի մասնակցությանը: Վավերագրական այս ֆիլմում նկարահանվել են ճակատամարտին մասնակցած հայ վետերանները, որոնցից այսօր ողջ են մնացել միայն 7-ը: Ֆիլմը նկարահանդլ եւ ցուցադրության է պատրաստել «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը` գործընկերների աջակցությամբ:
Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած 30 հազար հայերից այսօր ողջ մնացած 7 վետերանների մեջ կա նաեւ կին, նրանք այսօր արդեն 90 եւ ավելի տարեկան են, սակայն մանրամասն հիշում են ճակատամարտի բոլոր դրվագները եւ դրանք ներկայացնում ֆիլմում:

«Մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ՝ բեմը». Արմեն Սանթրոսյան (Տեսանյութ)

Հայ-ռուսական համալսարանի ավագ գիտաշխատող, «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ խոսքով`ողջ մնացած վետերանները հիշողության հետ որեւէ խնդիր չունեն, ճակատամարտի որոշ դրվագներ շատ լավ են հիշում.«Տեսնելով նրանց` մեզ ավելի պարտավորված ենք զգում, եւ մեր երկրի նկատմամբ պատասխանատվությունն է մեծանում: Նրանք 90-96 տարեկան են, բայց շարունակում են ակտիվորեն մնալ երիտասարդ սերնդի կողքին եւ ցանկանում են իրենց օրինակով հայրենասիրական ոգով դաստիարակել մատաղ սերնդին: Մեր սերունդը պետք է մեծանա ոչ թե հոլիվուդյան ֆիլմերի ոգով, այլ հերոսների ու պատերազմի վետերանների օրինակով: Պետք չէ փնտրել հերոսների, մեր պատմությունը բազմաթիվ հերոսներ ունի, եթե հիշենք եւ կարողանանք նրանց թողած ավանդը փոխանցել հետագա սերունդներին, ապա հայրենասիրական ոգին պահպանելու որեւէ խնդիր չենք ունենա»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Սերգեյ Վարդազարյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Ս. Վարդազարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА