ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանում սկսվել է ընդդիմադիր բլոգերների ազգականների որս»

19.02.2018 17:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ադրբեջանում սկսվել է ընդդիմադիր բլոգերների ազգականների որս»

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են,որ փետրվարի 17-ին ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել ադրբեջանցի հայտնի բլոգերների հարազատներ... Ազերիական ԶԼՄ-ների տեղեկություններով Գերմանիայում ապաստանած և Ալիևների իշխանությանը խիստ քննադատող բլոգեր Թուրալ Սադըղլիի հայրը՝ Ալիովսաթ Սադըղլին ձերբակալված է...Իրավապաշտպաններին մինչև հիմա չի հաջողվում պարզել,թե ինչ մեղադրանքով են ձերբակալել Ալիովսաթին...

Թուրքիայում ընտրությունների օրը սպանել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ ակտիվիստին


Այս տեղեկությունից ժամեր անց իր facebook-յան էջում գրառում է արել նաև հայտնի ազերի ընդդիմադիր բլոգեր Օրդուխան Թեյմուրխանը,ով հայտնել է,որ Բաքվի Սուրախանի շրջանի ոստիկանություն են բերման ենթարկվել նրա երկու ազգականները..."Ազատություն" ՌԿ-ն Թեյմուրխանի ազգականների ձերբակալման վերաբերյալ հարցում է արել Սուրախանի ոստիկանության բաժանմունք,որտեղից մինչև հիմա չեն պատասխանել... Ազգականներին Ալիևների ճիրաններից փրկելու համար Օրդուխանը գրառում է կատարել և բացահայտել,որ 10 տարուց ավել է չի ապրում հայրենիքում և ոչ մի բարեկամի հետ կապ չի պահպանում...


Որքան կարելի է կռահել,արտահերթ նախագահական ընտրություններից առաջ,որոնք Ադրբեջանում տեղի կունենան ապրիլի 11-ին,ապշերոնյան սուլթանիկը որոշել է փակել նույնիսկ այն ընդդիմադիրների բերանները,ովքեր շատ վաղուց չեն բնակվում Ադրբեջանում և հենց այդ նպատակով էլ սկսել է ընդդիմադիր բլոգերների հարազատների և ազգականների մասսայական որս...Ալիևը այս երկու բլոգերների հարազատներով չի բավարարվի...Սա դեռ սկիզբն է...
Իլհամ բաբան գործում է շատ պարզ.արտերկրում բնակվող ազերի ընդդիմադիրների բարեկամներին ովքեր բնակվում են Ադրբեջանում տարրական պատանդ կվերցնի,կլռեցնի մինչև ապրիլի 11-ը,իսկ հետո էլ եվրոպացի իրավապաշտպանների ծափահարությունների ներքո ազատ կարձակի...

Չեմ զարմանա,որ որոշ ընդդիմադիրներ իրենց բարեկամների կայնքերը փրկելու համար "շնորհակալություն" հայտնեն Իլհամ բաբային և չոքեն Հեյդար Ալիևի գերեզմանի առաջ...Այդ մեթոդով է Իլհամ Ալիևը հիմնականում փչացնում իր ընդդիմախոսներին...

Համ հանգիստ,առանց ավելորդ քննադատությունների և աղմուկի մի 97 տոկոս ձայն կնկարի իրեն պաշտելիին և չոորրորդ անգամ սուլթանիկ կվերընտրվի,համ էլ եվրոպացիների մոտ կրկին իրեն "կբացահայտի" որպես ընդդիմության բարեկամ և հանդուրժող քաղաքական գործիչ...

 

Հեղինակ՝ Գագիկ Համբարյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА